Վահան Ազատյան

Վահանը 39 տարեկան է: Նա ապրում է Արմավիրի մարզի Գայ գյուղում իր կնոջ, 2 երեխաների, հոր և քրոջ հետ: Նայելով Վահանի հսկա ձկնաբուծարանին, որի մասին նա այսօր այդքան մեծ հպարտությամբ է խոսում` դժվար է պատկերացնել, որ ժամանակին այս տարածքում եղել է ընդամենը մի մեծ փոս: Վահանի համառության շնորհիվ է, որ այսօր փոսի փոխարեն այստեղ ձկներով լի ջրավազաններ են:

Տարիներ առաջ Վահանը գյուղաբնակ մի երիտասարդ էր, ով աշխատում էր իր բարեկամների ավազաններում, բայց ապրում էր իր սեփական գործունեությունը ծավալելու երազանքով: Ժամանակն անցնում էր, ցանկությունը գնալով մեծանում… Վահանը որոշում է անասուններ գնել և զբաղվել անասնաբուծությամբ: Բայց դա իրենը չէր… Շատ էր տարված ձկներ բուծելու մտքով:

2006 թվականին Վահանը կայացրեց իր կյանքի կարևոր որոշումը և հիմնեց ձկնաբուծարանը: Ամեն ինչ սկսվեց մեկ ավազանից: Մի քանի տարի անց նա արդեն ուներ մի քանիսը… Վահանը սկսեց համագործակցել ձկնկիթ ներկրողների հետ և բուծել Ֆրանսիայից, Դանիայից և այլ երկրներից ստացվող ձկնկիթը: Նա երկու աշխատող վարձեց և սկսեց իրականացնել իր վաղեմի երազանքը:

Ավազանների քանակը տարեցտարի ավելանում էր: Դրա հետ մեկտեղ, սակայն, ի հայտ էին գալիս մի շարք խնդիրներ: Վահանի միջոցները չէին բավարարում բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար: 2013 թվականին Վահանը ՖԻՆՔԱ հաճախորդներից իմանում է վարկ վերցնելու հնարավորության մասին և առանց հապաղելու որոշում է դիմել` վարկ ստանալու նպատակով:

Այսօր արդեն Վահանը 11 ավազան է պահում: 15 000 ԱՄՆ դոլարի չափով ստացված ՖԻՆՔԱ վարկով նա մեքենա է գնել և այժմ ձկները քաղաք է տեղափոխում ու վաճառքի հանում: 2015 թվականին Վահանը դիմեց ՖԻՆՔԱ` երկրորդ անգամ վարկավորվելու համար, և ստացավ 20 000 ԱՄՆ դոլար: «ՖԻՆՔԱ-ն ինձ օգնեց զարգացնել և խթանել իմ բիզնեսը, այս գործունեության մեջ նոր հնարավորություններ և ուղիներ գտնել: Հիմա ես ոչ միայն բուծում եմ ձկներ, այլ նաև ՖԻՆՔԱ վարկի օգնությամբ գնած մեքենայով տեղափոխում եմ ձկները քաղաք և վաճառում: ՖԻՆՔԱ-ից ստացած ներկայիս վարկով ես կարողանում եմ ապահովել իմ բիզնեսի զարգացումը», – ասում է Վահանը: