ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ. Դեկտեմբերի 5-ի Թիվ N 1/842Ա որոշմամբ գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերի երրորդ թողարկումը և տեղաբաշխումը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 18-ին: Պարտատոմսերը տեղաբաշխվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում, իսկ որպես տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն: Ընդ որում տեղաբաշխումն իրականացվելու է երաշխավորված ձևով:

Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են  այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝

(+374 10) 59-23-23 կամ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 12) 55 55 55:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղմամբ, իսկ թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել` այցելելով «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխամասային գրասենյակ ք.Երևան, Ագաթանգեղոսի փող., շենք 2ա հասցեով:

Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸ Անվանական արժեկտրոնային
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ 10,000 ՀՀ դրամ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ 1,400,000,000 ՀՀ դրամ
ՔԱՆԱԿԸ 140,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ 36 ամիս
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ 10.50%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ կիսամյակային
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Հայաստանը փոքր և միջին բիզնեսներին միկրոֆինանսավորման միջոցով աջակցելու ծրագրի շրջանակներում շարունակում է պայքարել աղքատության դեմ և կայուն զարգացում ապահովել Հայաստանի ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերի համար: Դեռ ավելին, որպես պատասխանատու վարկատու` ՖԻՆՔԱ-ն տիրապետում է միկրոֆինանսավորմանն առնչվող բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործիքներին: Միաժամանակ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մշտապես խթանում է նաև հաճախորդների պաշտպանության միջազգային ստանդարտները և ֆինանսական կրթությունը` կրթական արշավների միջոցով: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում գոյացած միջոցները   ուղղվելու են Հայաստանի փոքր և միջին բիզնեսների զարգացմանը: