Ծրագրային գյուղատնտեսական վարկ

Ընդլայնեք Ձեր տնտեսությունը ծրագրային ֆինանսավորմամբ

Ընտրրեք ֆինանսական լավագույն առաջարկը, որը կնպաստի Ձեր գյուղատնտեսության զարգացմանը:

Զարգացրեք Ձեր գյուղատնտեսությունը GAF ֆինանսավորմամբ

«Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի շրջանակում տրամադրում ենք գրավիչ հնարավորություն գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց։

  • Անհատական մոտեցում և ճկուն պայմաններ
    Ելնելով Ձեր գյուղատտեսության սեզոնայնությունից՝ տրամադրում ենք վճարումների ճկուն գրաֆիկ և մինչև 9 ամիս արտոնյալ ժամանակահատված։

  • Վարկի սահմանաչափ
    Ձեր գյուղատնտեսությունը դարձրեք ավելի արդյունավետ՝ ներդնելով մինչև 60,000,000 ՀՀ դրամ վարկային միջոցներ։

  • Հուսալի ֆինանսավորում
    Վարկը տրամադրվում է «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի շրջանակում հատուկ պայմաններով՝ առանց ամսական սպասարկման վճարի, առանց տրամադրման վճարի և առանց վաղաժամկետ մարման տույժերի։ Մինչև 5,000,000 ՀՀ դրամի չափով վարկեր ստանալու համար գրավ չի պահանջվում:

  • Արագություն և պարզություն
    Մենք արժեվորում ենք Ձեր ժամանակը, ապահովելով միջոցների արագ հասանելիություն ՝ առանց բազմաթիվ փաստաթղթերի պահանջի։

  • Հասանելիություն
    Ունենալով 30 մասնաճյուղ ՀՀ բոլոր մարզերում՝ մենք հասանելի ենք Հայաստանի բոլոր համայնքներում:

Վարկային հաշվիչ

* Սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոքր ինչ փոփոխվել:

Դիմել առցանց

Մեզ մոտ վարկ ստանալը պարզ և հարմար գործընթաց է:

  • 1

    Դիմել առցանց
    Լրացրեք մեր պարզ առցանց դիմումը:

  • 2

    Ստանալ զանգ
    Մեր օպերատորը կզանգահարի Ձեզ 15 րոպեների ընթացքում՝ մանրամասները ճշգրտելու նպատակով:

  • 3

    Ստանալ վարկի հաստատում
    Ձեր դիմումի պատասխանը պարզ կլինի մինչև 4 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիմի՛ր հիմա

Մեզ դիմելը պարզ է և հարմար: 


Վարկի Մասին

Հիմնական Պայմաններ
Վարկի նպատակԳյուղատնտեսության համար շրջանառու և հիմնական միջոցների համալրում1
Վարկի արժույթՀՀ դրամ
Վարկի գումար1 000 000 –60 000 000
Վարկի Ժամկետ224–60 ամիս
արկի տարեկան անվանական տոկոսադրույք313,50%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք414,37%
Վարկի սպասարկման [ամենամսյա] վճար0%
Վարկի տրամադրման [միանվագ] վճար0%
Վարկի տրամադրման եղանակԱնկանխիկ5
Վարկառուին Ներկայացվող Պահանջներ
  • ՀՀ-ում գրանցված՝ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր(այսուհետ Ա/Ձ) կամ իրավաբանական անձ:
  • Տարիքը (ֆիզիկական անձի կամ Ա/Ձ-ի դեպքում)՝ 21 և ավելի: Ընդ որում՝ դիմելու պահին տարիքի և ակնկալվող վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 70-ը (եթե այլ պահանջ չի ներկայացվել Վարկային կոմիտեի կողմից):
  • Բնակություն և առնվազն 6 ամսվա անընդմեջ գյուղատնտեսական գործունեություն ՖԻՆՔԱ-ի սպասարկման տարածքում: Սույն պահանջը չի տարածվում սկսնակ գյուղատնտեսական բիզնեսի6 վրա, որի ֆինանսավորվող նախագծի ընդհանուր արժեքը չի գերազանցում 5,0 մլն․ ՀՀ դրամը։ Այդ դեպքում վարկերը կարող են տրամադրվել ապագա կանխիկ հոսքերի վերլուծության և/կամ այլ պարբերական եկամուտների (օրինակ՝ ամսական աշխատավարձ) հիման վրա։
  • Վարկի ծախսածածկման գործակից (հաճախորդի ազատ միջոցներ հարաբերած դիտարկվող վարկի ամսական մարում)` նվազագույնը 1.5:
  • Կապիտալի համարժեքության գործակից (կապիտալ հարաբերած ակտիվների և դիտարկվող վարկի հանրագումարին)՝ նվազագույնը 0.4։
  • Համապատասխանություն ՖԻՆՔԱ-ի սոցիալական և բնապահպանական ստանդարտներին:
  • Վարկառուն պիտի գործի իր անունից և իր օգտին. արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:
  • Վարկը կարող է տրամադրվել մեկից ավելի վարկառուների (համավարկառու), որի դեպքում վարկառուի նկատմամբ սահմանված պահանջները տարածվում են նաև համավարկառուի նկատմամբ:
Վարկի Ապահովման Նվազագույն Պահանջներ
  • Վարկարժանության գնահատական
  • Կայուն եկամտի աղբյուր
  • Երաշխավորություն7, ընդ որում

1 000 00 – 2 500 000 ՀՀ դրամ

2 500 001 – 5 000 000 ՀՀ դրամ

5 000 001 ՀՀ դրամից ավել

Մեկ երաշխավոր

Երկու երաշխավոր

Մեկ երաշխավոր և լիկվիդային գույքի8 գրավ, ընդ որում՝

  • անշարժ գույքի դեպքում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝ գնահատված արժեքի մինչև 80%
  • տրանսպորտային միջոցի դեպքում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝ գնահատված արժեքի մինչև 60%
  • գյուղատնտեսական տեխնիկայի դեպքում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝ գնահատված արժեքի մինչև 70%
  • շրջանառու միջոցներ հանդիսացող ապրանքանյութական պաշարների գնահատված արժեքի մինչև 50%
  • այլ գրավներ՝ գնահատված արժեքի մինչև 50%

Վարկային կոմիտեն կարող է ներկայացնել հավելյալ ապահովման՝ գրավի կամ երաշխավորության պահանջ:

Վարկի Մարում
  • Վարկը մարվում է մայր գումարից և տոկոսագումարից կազմված ամենամսյա հավասարաչափ մարումներով:
    Հնարավոր է օգտվել զրոյական վճարումներով արտոնյալ ժամանակաշրջանից9, երբ մարումները կարելի է կատարել 6 կամ 4 ամիսը մեկ։ Ընդ որում՝ առաջին 12 ամսվա ընթացքում անհրաժեշտ է կատարել մայր գումարի առնվազն մեկ վճարում։
    Վարկի ամբողջ ժամանակաշրջանի համար արտոնյալ ժամկետների նվազագույն քանակը պետք է կազմի 3 ամիս։ Յուրաքանչյուր 12 ամսում թույլատրվում է առավելագույնը մինչև 9 ամիս արտոնյալ մարումներ, ընդ որում՝ իրար հաջորդող արտոնյալ մարումների քանակը չպետք է գերազանցի 9-ը վարկի ժամկետի ողջ ընթացքում: Թույլատրելի է մարման ճկուն գրաֆիկ10:
Այլ Պայմաններ

Վարկի տրամադրում տրանշերով (մաս-մաս)11

Առավելագույնը 3 տրանշ, ընդ որում մեկ տրանշի գումարը չի կարող պակաս լինել 500 000 ՀՀ դրամից:

Վարկի պայմանների փոփոխում

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարկի վերաֆինանսավորման մերժման կամ վերաֆինանսավորելուց հետո վարկի հետ կանչման վերաբերյալ ծանուցման պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրված վարկի վերաֆինանսավորման նպատակով ստորագրվում է նոր վարկային պայմանագիր տվյալ պահին սահմանված գյուղատնտեսական դրամային վարկերի համար սահմանված պայմաններով։ Իսկ նախատեսված ժամկետում նոր վարկային պայմանագիր չստորագրելու դեպքում գործող պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 24․0% չափով։ Մինչև փոփոխված ժամանակացույցը գործողության մեջ մտնելը կատարված վաղաժամկետ վճարումների մասով վերահաշվարկ չի կատարվում։

Նշումներ
  1. Շրջանառու միջոցների համալրման համար վարկի տրամադրումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերջինը չի գերազանցում հիմնական
    միջոցի ձեռք բերման համար տրամադրված վարկի ընդհանուր գումարի 30%-ը և իր բնույթով/նպատակով կապված է տվյալ հիմնական միջոցի
    հետ (օրինակ․ 100 միավոր վարկի դեպքում, եթե հաճախորդը նախատեսում է ձեռք բերել 70 միավորի սարքավորում, ապա վերջինս կարող է
    ձեռք բերել նաև տվյալ սարքավորման աշխատանքի համար անհրաժեշտ 30 միավորի շրջանառու միջոց/հումք)։
  2. Վարկի մարման ժամանակացույցից ելնելով վարկի ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև 45 օր։
  3. Հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ:
  4. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրմանն առնչվող բոլոր այլ պարտադիր վճարները սահմանված կարգով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է այս էջի «Փաստացի տոկոսադրույք» բաժնում։
  5. Վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի հաշվեհամարին։
  6. Սկսնակ գյուղատնտեսական բիզնեսը վերաբերում է այն դեպքերին, երբ պոտենցիալ շահառուն նախորդող 6 ամիսների ընթացքում չունի գործող որևէ այլ բիզնես (ոչ գյուղատնտեսության, ոչ էլ այլ ոլորտներում)։
  7. Երաշխավորը կարող է լինել ներքին՝ ընտանիքի անդամ, և արտաքին՝ այլ անձ: Եթե կա միայն արտաքին երաշխավոր՝ վարկառուի ընտանիքի անդամը՝ ամուսնացած լինելու դեպքում՝ կինը/ամուսինը, գրանցվում է որպես փոխկապակցված անձ:
  8. Լիկվիդային գույք՝ պետական գրանցմամբ գյուղատնտեսական տեխնիկա, տրանսպորտային միջոց, անշարժ գույք: Գրավի ապահովագրության կարիք չկա:
  9. Արտոնյալ ժամանակաշրջան՝ժամանակահատված, որի ընթացքում չի կատարվում վարկի տոկոսագումարների (այլ վճարների) և մայր գումարի վճարում կամ կատարվում է միայն տոկոսագումարների (այլ վճարների) վճարում: Արտոնյալ մարում՝ միայն տոկոսագումարից և սպասարկման վճարից (առկայության դեպքում) կազմված մարում:
  10. Մարման ճկուն գրաֆիկ՝ գրաֆիկ, որի դեպքում մայր գումարի վճարման չափն ամեն ամիս կարող է տարբեր լինել:
  11. Տրանշ՝ հաստատվում է ընդհանուր վարկ մեկ վարկային պայմանագիր կնքելով, սակայն տրամադրումը կատարվում է մասնակի, յուրաքանչյուր տրանշի համար նախօրոք հաստատված պայմանների կատարումից հետո: Տրանշերից մեկը կամ մի քանիսը կարող են տրամադրվել նոր վարկի տեսքով՝ տվյալ պահին ՖԻՆՔԱ-ի գործող սակագներով: Տրանշերով վարկի հաստատման դեպքում գրավի պայմանագիրը կարող է կնքվել վարկի ամբողջ գումարի չափով, կամ յուրաքանչյուր տրանշի համար առանձին: Առաջին և վերջին տրանշի միջև տրամադրման առավելագույն ժամկետը՝ 6 ամիս:
Պահանջվող Փաստաթղթեր (ներկայացվում են առձեռն)

Ֆիզիկական անձ և Ա/Ձ

  • Վարկառուի և երաշխավորների նույնականացման քարտերը կամ վերջիններիս անձնագրերը և սոցիալական քարտերը
  • Եթե վարկառուն անհատ ձեռնարկատեր է, նաև՝ պետական գրանցման վկայականը
  • Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի

Իրավաբանական անձ

  • Պետական գրանցման վկայականը, տնօրենի ներդիրը
  • Տնօրենի, բաժնետերերի և երաշխավորների(առկայության դեպքում) նույնականացման քարտերը կամ վերջիններիս անձնագրերը և սոցիալական քարտերը
  • Իրավաբանական անձի մասնակիցների պետական գրանցման վկայականի, կանոնադրության և հարկային կոդի պատճենները
  • Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի
Վարկի Տրամադրման Որոշման Վրա Ազդող Գործոններ

Դրական գործոններ

  • Վարկունակության բավարար մակարդակ
  • Լավ վարկային պատմություն
  • Վարկի մարման աղբյուր հանդիսացող գյուղատնտեսությունից ստացվող եկամուտ

Բացասական գործոններ

  • Վարկունակության անբավարար մակարդակ
  • Վատ վարկային պատմություն
  • Վարկի ապահովվածության բացակայություն
  • Անհամապատասխանություն վարկառուին ներկայացվող պահանջներին
  • Կեղծ կամ անարժանահավատ տեղեկության տրամադրում
  • Այլ վարկային ռիսկեր
Ժամկետներ

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում

Մինչև 3 աշխատանքային օր

Որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր կամ բանավոր տեղեկացում

Մինչև 1 աշխատանքային օր

Վարկային կոմիտեի որոշման վավերականության ժամկետ

Մինչև 15 աշխատանքային օր

Այլ Տեղեկատվություններ
  • Վարկը կարող է ձևակերպվել ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում:
  • Նախքան պայմանագրի կնքումը Դուք կստանաք անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Վաղաժամկետ Մարում
  • Վարկառուն առանց տուժանք վճարելու կարող է վաղաժամկետ՝ ամբողջովին կամ մասնակիորեն, մարել վարկը:
    Վաղաժամկետ մարման դեպքում մայր գումարի հետ միասին, համամասնորեն նվազեցվում է վարկառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսը (տոկոսագումարներ, այլ վճարներ), բացի այն դեպքերից, երբ վճարողն այլ գրավոր հանձնարարական է տալիս: Չեն նվազեցվում ՀՀ օրենքով և պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարվող տուժանքներն ու այլ վճարները, և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված վճարները: Վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելիս վարկառուն վճարում է տվյալ օրվա դրությամբ հաշվարկված՝ սպասարկման և այլ վճարները, տոկոսագումարները, մայր գումարը:
  • Ապագա ամիսների վճարումները կարելի է կատարել նախօրոք՝ ներկայացնելով գրավոր հանձնարարական: Ապագա յուրաքանչյուր ամսվա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ. 1) սպասարկման և այլ վճարներ, 2) տոկոսագումար, 3) մայր գումար:
Զգուշացումներ և Տուգանքներ
  • Վարկառուի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում ՖԻՆՔԱ-ն կարող է պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված կարգով փոփոխել վարկի տոկոսադրույքը:
  • Սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել ՏՈւԺԱՆՔ՝ 1) ժամկետանց մայր գումարի 0,13%-ի չափով, 2) ժամկետանց տոկոսագումարի   0,13%-ի չափով:
  • Մայր գումարի մարման ժամկետի խախտման դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի կիրառումը դադարեցվում է և խախտման օրվանից մինչև վարկի մարման օրը կիրառվում է տարեկան 24% տոկոսադրույք: Եթե վճարվող գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, նախ մարվում են վարկատուի այն ծախսերը, որ ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, այնուհետև՝ սպասարկման վճարները, տուժանքները, տոկոսագումարները և մայր գումարը: Այս հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա:
  • Պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու դեպքում այդ տեղեկությունն ուղարկվում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում` նոր վարկի համար դիմելիս:
  • Պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել օրենքով սահմանված կարգով:
  • Գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավի անբավարարության դեպքում մարումները կկատարվեն Ձեր այլ գույքի հաշվին։

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևի հիման վրա.

որտեղ`
A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը

Հաշվարկի Օրինակ

Վարկի գումար

1 000 000 ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

36 ամիս

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք

13.5%

Վարկի սպասարկման վճար

0%

Վարկի տրամադրման վճար

0%

Վարկի մարում

3 ամիս արտոնյալ ժամկետ՝ ժամանակահատվածի սկզբից

Վարկի տրամադրման օր

05 մայիսի, 2022թ

Վարկի առաջին մարման օր

07 հունիսի, 2022թ.

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

14,37%

  • ՖԻՆՔԱ-ն իրավունք ունի պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և կարգով միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը մինչև «+5» տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը՝ այս մասին վարկառուին ծանուցելով փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ։
  • Վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները տրամադրվում են տեղում, իսկ այլ տեղեկատվությունը առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումի հիման վրա: Քաղվածքների և այլ տեղեկատվության տրամադրումն անվճար է:
  • Դուք կարող եք հաղորդակցվել ՖԻՆՔԱ-ի հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն առավել հարմար է, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից:
  • Ֆիզիկակական անձանց առաջարկվող վարկակտեսակների համեմատության և ամենահարմար տարբերակի ընտրության համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով:
  • Որպես վարկային պարտավորության ապահովման միջոց գույք գրավադրելիս առաջանում է երրորդ անձանց կողմից մատուցվող այլ օժանդակ ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Նշված ծառայությունների գները և ծառայություն մատուցող կազմակերպությունները ներկայացված են ստորև:
ԾառայությունԾառայությունը Մատուցող Պետական Մարմին, Համագործակցող ԿազմակերպությունԾառայություն Վճար

Գրավի պայմանագրի վավերացում

ՀՀ նոտարական գրասենյակներ

3 000 – 20 000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ կադաստրի կոմիտե

3 000 – 30 000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում

ՀՀ կադաստրի կոմիտե

500 – 10 000 ՀՀ դրամ

Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ արդարադատության նախարարություն

2 000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

2 000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

3 000 ՀՀ դրամ

Բանկային փոխանցում (ծառայությունների վճարների փոխանցում)

ՀՀ բանկեր

Յուրաքանյուր փոխանցման համար300 ՀՀ դրամ

Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից

«Կոստ Կոնսալտ» ՍՊԸ
«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ
«Ա.Գ. Բորսա» ՍՊԸ
«Վի Էմ – Ար Փի» ՍՊԸ
«Գարդի» ՍՊԸ
«Ֆինլոու» ՍՊԸ

Կախված գույքի տեսակից և մակերեսից, նվազագույնը՝ 5 000 ՀՀ դրամ։

A1. Մշակաբույսերի աճեցում (ներառյալ` բազմամյա և ոչ բազմամյա մշակաբույսեր և այգեգործություն)

A2. Սերմերի և բույսերի բազմացում

A3. Մինչև բերքահավաքը մշակաբույսերի պարարտացում, պատվաստում և այլն

A4. Բերքահավաքից հետո գործունեություն (կարգի բերում, մանրէազերծում, փխրեցում և այլն)

A5. Անասնաբուծություն (խոշոր եղջերավոր անասուններ, ոչխար, խոզ, հավ և այլն)

A6. Անասնաբուծությանն օժանդակող գործողություններ (անասնաբուժություն, պատվաստում, արհեստական բեղմնավորում, խուզում և այլն)

A7. Ձկնաբուծություն և այլ ջրային կուլտուրա

A8. Մսի պահպանում և վերամշակում (տեղական արտադրության հումքից)

A9. Ձկան, խեցգետնի և մոլյուսկների պահպանում և վերամշակում (տեղական արտադրության)

A10. Մրգերի և բանջարեղենների պահպանում և վերամշակում (տեղական արտադրության)

A11. Բուսական, կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն (տեղական արտադրության հումքից)

A12. Կաթնամթերքի արտադրություն, ներառյալ` պանիր և պաղպաղակ (տեղական արտադրության հումքից)

A13. Հացահատիկի և օսլա պարունակող մթերքների արտադրություն (տեղական արտադրության հումքից)

A14. Կենդանակերի արտադրություն (հիմնականում տեղական արտադրության)

A15. Պեստիցիդների, հերբիցիդների և միջատասպան միջոցների արտադրություն

A16. Պարարտանյութերի արտադրություն

A17. Գյուղտեխնիկայի վաճառք և վարձակալություն (օրինակ` տրակտոր, կոմբայն և այլն) և գյուղատնտեսական կապիտալ ներդրումներ (օրինակ` ոռոգման համակարգ)

A18. Գյուղտեխնիկայի պահեստամասերի վաճառք և գյուղատնտեսական կապիտալ ներդրումներ

A19. Գյուղտեխնիկայի վերանորոգում և գյուղատնտեսական կապիտալ ներդրումներ

A20. Գյուղատնտեսության հետ կապված շինությունների և պահեստների կառուցում, ներառյալ` դրանցում տեղակայված տեխնիկան

A21. Մեղվաբուծություն, մեղվաբուծական արտադրանքի արտադրություն, մեղվափեթակների արտադրություն

A22. Անասունների սպանդանոցներ

A23. Վայրի միջավայրում հավաքված հատապտուղների և խոտաբույսերի վերամշակում և/կամ չորացում և փաթեթավորում (օրինակ՝ ավանդական բուսական թեյերի պատրաստում)

A24. Կոսմետիկ և գեղեցկության արտադրանքի արտադրություն, հիմնականում օգտագործելով տեղական աճեցված կամ վայրի միջավայրում հավաքված բույսեր և ապրանքներ,

A25. Գյուղատնտեսական ապրանքների տեղափոխում հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով՝ ներառյալ, օրինակ, հացահատիկային բեռնատարներ, կաթի բեռնատարներ, անասունների, կենդանի թռչունների և կենդանի ձկների տեղափոխման տրանսպորտային միջոցներ, մեղվաբուծական փոխադրման ծառայություն. (բացառելով պատրաստի սննդամթերքի տեղափոխումը):

Պայմաններն ուժի մեջ են 2023թ.‑ի մայիսի 17‑ից՝ համաձայն «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ‑ի վարչության 15.05.2023‑ի 61/2023 որոշման

Հաճախորդի պատմություն

“Այս վարկն ինձ թույլ տվեց առանց գրավի, առանց ավելորդ քաշքշուկների և մատչելի պայմաններով ֆինանսավորում ապահովել ՖԻՆՔԱ-ից: Այս ֆինանսական աջակցությամբ ես կարողացա արագ ընդլայնել իմ անասնաբուծական ֆերման և ավելացնել կենդանիների թիվը: ՖԻՆՔԱ-ն մեծ դեր է ունեցել մեզ օգնելու գործում: իրականացնել մեր ծրագրերը: Շնորհակալություն»:” – Արթուր

Հաճախ տրվող հարցեր

Պահանջվող փաստաթղթերը ներառում են անձնագիր, աշխատանքի հաստատման փաստաթուղթ և/կամ այլ եկամտի ապացույց:

Ամբողջ գործընթացը կարող է տևել մինչև 3 աշխատանքային օր։

Այո, դուք կարող եք վաղաժամկետ մարել ձեր վարկը առանց տույժերի:

Մենք միշտ սպասում ենք Ձեր զանգին

Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը հետզանգ ստանալու համար