Կանայք բիզնեսում
Կարևորելով կնոջ դերը համայնքների զարգացման գործում, նպատակ ունենալով զարգացնել հայկականը, կանանց միամսյակի շրջանակում ՖԻՆՔԱ-ն հայտարարում է մրցույթ գործարար այն կանանց համար, ովքեր ձեռնամուխ են լինում սեփական արտադրանք ստեղծելու գործին։
Դուք ստեղծում եք արժեք, մենք այն բրենդավորում ենք, փաթեթավորում և օգնում առաջ մղել։
Մրցույթի արդյունքում 5 հայկական արտադրանք կունենա ապրանքային ներկայանալի տեսք (անվանում, բրենդինգ, փաթեթավորման դիզայն և այլն), որը կօգնի բիզնեսը արդյունավետ դիրքավորել շուկայում։
Մրցույթի ամփոփման ժամանակ հաշվի են առնվելու հետևյալ գործոնները՝
- Արտադրողը լինի կին,
- Ձեր արտադրանքը նպաստի Ձեր համայնքի զարգացմանը,
- Ձեր արտադրանքն ունենա նորարարական բաղադրիչ կամ ուղղվածություն,
- Արտադրողն ունենա առնվազն 1 տարվա արտադրական փորձ,
- Ձեր արտադրանքն ունենա վաճառքային տեսք։
Մրցույթին կարող եք մասնակցել ՀՀ բոլոր մարզերից և Երևանից։
Շտապե՛ք դիմել մինչև 10․04․2023 ներառյալ։