Marine-Grigoryan-1Ո՞րն է ձեր մանկության ամենավառ հիշողությունը:

Ամենահիշվող պահը Նոր տարվա գիշերը Ձմեռ պապիկին հանդիպելու իմ մեծ ցանկությունն էր։ Մի ամբողջ գիշեր արթուն անցկացնելուց հետո շաատ անսպասելի կերպով հանդիպեցի մայրիկիս։

Ինչպիսի՞ երեխա եք եղել:

Եղել եմ բավականին կռվարար և աշխույժ երեխա:

Ի՞նչ էիք ամենաշատը սիրում ուտել փոքր ժամանակ: Սիրո՞ւմ եք դա արդյոք հիմա:

Փոքրուց և մինչ հիմա շատ սիրել եմ մանդարին։

Ի՞նչ էիք ուզում դառնալ փոքր ժամանակ: Ի՞նչը ձեզ խանգարեց ձեր երազանքը իրականացնելու հարցում:

Երազում էի դառնալ ռուսերենի ուսուցչուհի, որ ինձ անվանեին Марина Сергеевна: Սակայն տեսնելով մայրիկիս աշխատանքը՝ մտքափոխվեցի։

Ո՞ր տարիքից սկսած եք հիշում ձեր մանկությունը: Ո՞րն է ձեր ամենավաղ հիշողությունը:

Մանկությունս հիշում եմ մոտավորապես 5 տարեկանից, երբ տեղափոխվեցինք Ռուսաստանի Դաշնությունում բնակվելու։

Դպրոցում ինչպիսի՞ աշակերտ եք եղել:

Դպրոցում եղել եմ շատ լավ սովորող, պարտաճանաչ, պատասխանատվության բարձր զգացումով։ Եղել եմ ուսուցիչների կողմից սիրված աշակերտ։

Խի՞ստ էին ձեր ծնողները:

Չնայած ծնողներիս բավականին խիստ լինելուն՝ միշտ կողքիս են եղել, ոգևորել ու քաջալերել։ Նրանք ուրիշ աշխարհ են եղել ինձ համար։

Քույր/եղբայր ունե՞ք: Նրանց հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն էին:

Ունեմ ինձանից 1 տարով մեծ եղբայր, ում հետ անդադար և ամեն հարմար առիթով կռվում էինք: Քանի որ սովորել ենք նույն դասարանում, կռվի հիմնական թեման տնային աշխատանքների արտագրությունն էր. բնականաբար, ինքն ինձանից էր արտագրում