Հոկտեմբեր 2019

Սեպտեմբեր 2018

Նոյեմբեր 2017

ՖԻՆՔԱ–ն աջակցում է իր հաճախորդներին բոլոր հարցերում

21 Նոյեմբեր, 2017||

Հաճախորդը մոտենում է մասնաճյուղ, ներկայացնում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ստանում ֆինանսավորում, այնուհետև պարտաճանաչ կերպով կատարում է իր ամսական մարումները: Կարծես թե, վարկ տրամադրող կազմակերպության աշխատանքը այստեղ ավարտվում է: Գուցե… Բայց ոչ ՖԻՆՔԱ–ի համար:

Մենք դարձել ենք ընկերներ

2 Նոյեմբեր, 2017||

Արդեն երկար տարիներ ՖԻՆՔԱ–ի մասնաճյուղերը գործում են Հայաստանի մարզերում: Այս փորձություններով, հաղթանակներով և դժվարություններով լի տարիների ընթացքում ՖԻՆՔԱ–ն ունեցել է իր կայուն տեղն ու դերը համայնքային կյանքում, նպաստել զարգացմանը և համայնքի բնակիչների կյանքի որակի բարձրացմանը, չէ՞ որ պարզապես ֆինանսավորումից զատ մենք տրամադրում ենք մեր հաճախորդներին մտքեր, գաղափարներ, օգնություն, խնամք, պատասխանատվություն և հույս: Այս ամենը, անշուշտ, հավելյալ արժեք է հաղորդում մեր բուն գործունեությանը:

Սեպտեմբեր 2016

ՖԻՆՔԱ-ն տոնեց անկախության 25-ամյակը առաջին դասարանցիների հետ

23 Սեպտեմբեր, 2016||

ՖԻՆՔԱ-ի «Անհոգ մանկություն» սոցիալական նախագիծը շարունակական բնույթ ունի: Նախագծի շրջանակում ամեն տարի ՖԻՆՔԱ-ն հանդես է գալիս նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով, որոնք ավելի լուսավոր են դարձնում Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող երեխաների առօրյան, ջերմություն ու հոգատարություն են փոխանցում նրանց և նրանց մանկության վառ հիշողություններին ավելացնում ևս մեկը: Ամեն տարի ՖԻՆՔԱ-ն յուրովի է նշում սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի, գրի և դպրության օրը: Այս տարին յուրահատուկ էր, քանի որ ՖԻՆՔԱ-ն սեպտեմբեր ամսին առաջին դասարանցիների հետ նշելու միանգամից երկու առիթ ուներ` առաջին մուտքը դպրոց և Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը:

Սեպտեմբեր 2015

Ուսումնական տարվա հաճելի մեկնարկը` ՖԻՆՔԱ-ի հետ

2 Սեպտեմբեր, 2015||

Սեպտեմբերի մեկին առաջին անգամ դպրոց մտնելիս առաջին դասարանցիները չէին էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի անակնկալ էր իրենց սպասվում: Դեռևս անցյալ տարի էր, երբ ՖԻՆՔԱ-ն իր «Անհոգ մանկություն» նախագծի շրջանակում իր լոգոյով և գույներով դպրոցական պայուսակներ նվիրեց ավելի քան 2000 առաջին դասարանցիների, իսկ այս տարի ՖԻՆՔԱ-ի անակնկալն էլ ավելի անսպասելի էր: Շուրջ 2500 «ՖԻՆՔԱ» անձրևային բաճկոններն ուսումնական տարվա մեկնարկը տոնական և գունեղ դարձրեցին Հայաստանի ավելի քան 100 դպրոցների առաջին դասարանցիների համար: Այսուհետ ՖԻՆՔԱ-ն խորհրդանշող այս վառ բաճկոնները պայծառ տրամադրություն կապահովեն երեխաների համար անգամ ամպամած և մռայլ եղանակին:

Հունիս 2015

ՖԻՆՔԱ-ն մասնակցեց «Օրրան»-ի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը

15 Հունիս, 2015||

Հունիսի 14-ին իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում ՖԻՆՔԱ-ն մասնակցեց «Օրրան» բարեգործական ՀԿ-ի կողմից կազմակերպված ֆուտբոլային մրցույթին, որը տեղի ունեցավ Վահագնի թաղամասի «Արարատ» գոլֆի ակումբում:

ՖԻՆՔԱ-ն` երեխաների աչքերով

2 Հունիս, 2015||

Երեխաները մշտապես ՖԻՆՔԱ-ի ուշադրության կենտրոնում են, քանի որ երեխաներն են մեր երկրի ապագան: Արդեն 5 տարի է, ինչ ՖԻՆՔԱ-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում իրականացնում է իր «Անհոգ մանկություն» նախագիծը և բազմաթիվ գեղեցիկ անակնկալների միջոցով փորձում գունավորել Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մանկությունը:

Սեպտեմբեր 2014

ՖԻՆՔԱ-ն Սեպտեմբերի 1-ն ավելի պայծառ և տոնական դարձրեց

1 Սեպտեմբեր, 2014||

ՖԻՆՔԱ-ն Սեպտեմբերի 1-ին ՖԻՆՔԱ-ի գույներով և լոգոյով դպրոցական պայուսակներ նվիրեց Հայաստանի Հանրապետության ավելի քան 100 դպրոցների`միջնակարգ դպրոցների, հատուկ նշանակության դպրոցների, գիշերօթիկ դպրոցների, ինչպես նաև մանկատների 2000 առաջին դասարանցիների`նրանց համար կարևոր այս օրն ավելի հիշարժան ու գեղեցիկ դարձնելու համար: Արդեն Սեպտեմբերի 1-ի հանդիսավոր միջոցառմանը առաջին դասարանցիները ներկայացել էին հենց այս պայուսակներով, իսկ նրանց ձեռքին ծածանվում էին ՖԻՆՔԱ-ի փուչիկները, որը օրն ավելի տոնական և պայծառ էր դարձնում:

Սեպտեմբեր 2012

ՖԻՆՔԱ-ն շնորհավորեց աշակերտներին ուսման առաջին օրվա կապակցությամբ

5 Սեպտեմբեր, 2012||

Սեպտեմբերի 1-ին ՖԻՆՔԱ–ի աշխատակիցները շնորհավորեցին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի մոտ 260 դպրոցների 13 000 դպրոցականների, ինչպես նաև այցելեցին տարբեր հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ իրենց հոգու ջերմությունը փոխանցելու նրանց`նվիրելով գրենական պիտույքներ՝ նկարազարդ տետրեր, նկարչական ալբոմներ և այլն: