Մարտ 2021

Դեկտեմբեր 2017

Մարինե Ստեփանյան

8 Դեկտեմբեր, 2017||

Մարինեն ապրում է Հայաստանի փոքրիկ, սակայն շատ ջերմ և գեղեցիկ քաղաքներից մեկում` Արմավիրում, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են: Ամեն առավոտ մեր հավատարիմ հաճախորդ Մարինեն անձամբ ողջունում է իր գեղեցկության սրահի առաջին հաճախորդներին:

Մայիս 2016

Արմինե Մելքոնյան

27 Մայիս, 2016||

Համեմունքների վաճառքը արդեն 18 տարի է Արմինեի ամուսնու ընտանեկան բիզնեսն է: ՖԻՆՔԱ-ի հետ համագործակցությունը սկսվեց 2 տարի առաջ, երբ ընտանիքով որոշեցին մշտական բնակչության տեղափոխվել Էջմիածին ու բիզնեսն ընդլայնելու նպատակով այնտեղ էլ հիմնել «Համեմունքների աշխարհ» խանութը:

Արտյոմ Ծատրյան

27 Մայիս, 2016||

Դպրոցական տարիներին Արտյոմն այդքան էլ չէր սիրում սովորել. նրա գլխավոր հետաքրքրությունը զարդագործությունն էր: Այդ իսկ պատճառով, դպրոցն ավարտելուն պես նա սկսեց որպես ոսկերիչ աշխատել: Այդպես էլ սկսվեց Արտյոմի երկար և իրադարձություններվ լի ճանապարհն այդ ոլորտում:

Վահան Ազատյան

6 Մայիս, 2016||

Վահանը 39 տարեկան է: Նա ապրում է Արմավիրի մարզի Գայ գյուղում իր կնոջ, 2 երեխաների, հոր և քրոջ հետ: Նայելով Վահանի հսկա ձկնաբուծարանին, որի մասին նա այսօր այդքան մեծ հպարտությամբ է խոսում` դժվար է պատկերացնել, որ ժամանակին այս տարածքում եղել է ընդամենը մի մեծ փոս: Վահանի համառության շնորհիվ է, որ այսօր փոսի փոխարեն այստեղ ձկներով լի ջրավազաններ են:

Վազգեն Սիրականյան

6 Մայիս, 2016||

Հյուրընկալ Վազգենն ապրում է Արմավիրի մարզի Արաքս գյուղում: Նա ունի մի մեծ համերաշխ ընտանիք: Վազգենի կյանքի գործը ջերմոցներն են. նա ջերմոցային տնտեսությամբ զբաղվում է արդեն 12 տարի: Աճեցնում և վաճառում է վարունգ, լոլիկ, տաքդեղ, ծիծակ, սմբուկ… ու դեռ որքան մտահղացումներ ունի այս ցանկը մեծացնելու:

Նոյեմբեր 2015

Ներսես

6 Նոյեմբեր, 2015||

Արդեն 40 տարի է, ինչ Ներսեսը զբաղվում է ձուլագործությամբ, որից 37 տարին` Սիրիայի տարածքում: Ներսեսը ժառանգել է իր բիզնեսը հորից, ով իսկական վարպետ էր այս ոլորտում:

Հուլիս 2015

Կարինե Ղազարյան

16 Հուլիս, 2015||

ՖԻՆՔԱ-ի հաճախորդ Կարինեն, ով երկար տարիներ տնային տնտեսուհի էր և չուներ մասնագիտական գիտելիքներ կարուձի ոլորտում, իր ողջ կյանքում երազում էր զգեստների ձևավորմամբ զբաղվել

Փետրվար 2015

Արմեն Ոսկանյան

13 Փետրվար, 2015||

Արմենը հիմնադրել է իր շոկոլադի արտադրամասը 1989թ-ին: Դեռ վաղ մանկությունից երազելով շոկոլադի իր սեփական արտադրամասն ունենալու մասին` Արմենը և իր 2 ընկերները որոշեցին միասին իրագործել այս բաղձալի երազանքը:

Հունվար 2015

Արտակ Մարգարյան

21 Հունվար, 2015||

Արտակը փայտագործ-քանդակագործ է, ով ստեղծագործում է իր իսկ տանը կառուցված արհեստանոցում: Նա ապրում է կնոջ և 3 երեխաների հետ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում: Ամբողջ կյանքում Արտակը հավատացել է, որ հաջողությունը ժպտում է միայն նրանց, ովքեր հույսը սեփական ուժերի, այլ ոչ թե ուրիշների վրա են դնում: