ՖԻՆՔԱ-ի

աշխատանքն

արտակարգ

իրավիճակում

ՖԻՆՔԱ-ի

աշխատանքն

արտակարգ

իրավիճակում

ՖԻՆՔԱ-ն մեծ ուշադրությամբ հետևում է կորոնավիրուսի տարածմանն առնչվող զարգացումներին ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում: Ստեղծված արտակարգ իրավիճակում ՖԻՆՔԱ Հայաստանի հիմնական առաջնահերթությունը մեր աշխատակիցների և հաճախորդների առողջությունն ու բարօրությունն է:

Այս էջում ներկայացված է արտակարգ իրավիճակին ՖԻՆՔԱ-ի արձագանքը և բոլոր այն տեղեկությունները, որոնք կարող են օգտակար լինել մեր հաճախորդներին այս համատեքստում:

ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ելնելով հաճախորդներին մշտապես բարձր մակարդակով սպասարկելու մեր պարտավորությունից և կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակում բիզնեսի կայունությունն ապահովելու նկատառումներից՝ սկսած 2020 թվականի հուլիսի 3-ից ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն վարկավորումն իրականացնում է համաձայն հետևյալ սահմանափակումների.

Ժամանակահատված
Մինչև 36 ամիս

Առավելագույն գումար
• Նոր հաճախորդներ. մինչև 2 500 000 ՀՀ դրամ / 5 000 ԱՄՆ դոլար չափով:
• Գործող հաճախորդներ. մինչև 5 000 000 ՀՀ դրամ / 10 000 ԱՄՆ դոլար չափով:

Քանի որ որոշ դեպքերում հաճախորդի մասնաճյուղ այցելելն անխուսափելի է, մեր մասնաճյուղերը շարունակում են աշխատել երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00-ն: Սակայն արտակարգ իրավիճակի ընթացքում մասնաճյուղերի մի մասում դրամարկղերն աշխատում են 10:00-16:00-ն: Մյուս մասնաճյուղերի դրամարկղերն աշխատում են սովորական գրաֆիկով՝ 09:10-17:00-ն:

Եթե ունենալու եք դրամարկղի հետ կապված գործ, հնարավոր անհարմարությունից խուսափելու նպատակով, խնդրում ենք նախապես ճշտել տվյալ դրամարկղի աշխատանքային ժամերը՝ զանգահարելով 012555555 կամ ձեզ սպասարկող վարկային մասնագետին:

ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԵՎ ՍՏԱՆԱԼ ՁԵԶ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՎՏԱՆԳԵԼՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Վիրուսի տարածման նվազեցման նպատակով մենք հորդորում ենք բոլոր հաճախորդներին հնարավորինս խուսափել մասնաճյուղ այցելելուց և փորձել իրենց հուզող հարցերը նախ և առաջ պարզել հեռահար եղանակներով.

♦  Զանգահարելով մեզ 012555555 հեռախոսահամարով,
  Գրելով մեր ֆեյսբուքյան էջին և վեբ կայքի չաթին,
  Նամակ ուղղելով customerservice@finca.am էլեկտրոնային հասցեին:

Իսկ վճարում կատարելիս հորդորում ենք հնարավորության դեպքում օգտվել վճարման տերմինալներից և էլեկտրոնային դրամապանակներից:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԺՎԱՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

Արտակարգ իրավիճակի առաջին իսկ օրերից ՖԻՆՔԱ-ն հաճախորդների կողքին է եղել՝ ձգտելով աջակցել նրանց հաղթահարելու կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի արդունքում ստեղծված դժվարությունները:

Այսպես, համաճարակի տարածմամբ պայմանավորված ուշացումները մարտից հունիս ամիսներին չեն արտացոլվում ԱՔՌԱ վարկային զեկույցում, ինչի շնորհիվ ստեղծված իրավիճակի արդյունքում չեն տուժում հաճախորդների վարկային պատմությունները: Ուշացումների արտացոլումը վարկային զեկույցում վերսկսվում է հուլիսի 1-ից:

Բացի այդ, բազմաթիվ հաճախորդների համար, ովքեր մինչ կորոնավիրուսի տարածումը պարտաճանաչ կատարում էին իրենց պարտականությունները, սակայն ստեղծված իրավիճակի արդյունքում եկամուտների նվազման հետևանքով դժվարացել են վճարումներ կատարել, հետաձգվել են մարտ, ապրիլ և մայիս ամիսների վճարումները, ինչը չի համարվել ուշացում և ինչի դիմաց չեն հաշվարկվել տույժեր և տուգանքներ: Հետաձգված վճարումների կատարման համար յուրաքանչյուր հաճախորդի առաջարկվել է իր շահից բխող ամենահարմար տարբերակը՝ գումարի բաշխում հետագա ամիսների վրա, վարկի ժամկետի երկարացում կամ ժամանակացույցի այլ ճկուն տարբերակ:

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ

Վիրուսի տարածման վտանգի նվազեցման նպատակով, աշխատակիցների մի մասի աշխատանքն իրականացվում է հեռավար կամ հերթափոխով: Իսկ երբ դա հնարավոր չէ, մեր գործընկերները շարունակում են աշխատել մասնաճյուղերում և գրասենյակներում, որոնք մշտապես ախտահանվում ու օդափոխվում են և ապահովված են անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով: Բոլոր մասնաճյուղերում ու գրասենյակներում մենք խստորեն հետևում ենք աշխատակիցների ու այցելուների անվտանգության ապահովմանն ուղղված ինչպես ՀՀ պատկան մարմինների այնպես էլ միջազգային կառույցների ցուցումներին:

Սիրելի հաճախորդներ, խնդրում և հորդորում ենք այս օրերին լինել հնարավորինս զգույշ և պատասխանատու, հետևել անվտանգությանն ուղղված ցուցումներին և հիգիենայի կանոններին, առավելագույնս մնալ տանը և նվազեցնել շփումները, որպեսզի հնարավորինս արագ հաղթահարենք ճգնաժամը:

Առողջ եղեք 

Safety tips