ՖԻՆՔԱ-ում ամենասպասված ու ամենաուրախ իրադարձություններից մեկը Երեխաների պաշտպանության օրն է: Այս տարի նույնպես, ամենամյա ավանդույթի համաձայն, ՖԻՆՔԱ-ի աշխատակիցների երեխաների համար պատրաստել էինք անակնկալ միջոցառումներ:

Հունիսի 1-ին Երևանի պետական խամաճիկների թատրոնը ՖԻՆՔԱ-ում էր: Գլխամասային գրասենյակի գլխավոր հանդիպումների սենյակը, որտեղ սովորաբար տեղի են ունենում կազմակերպության ամենակարևոր հանդիպումներն ու քննարկումները, մեկ օրով վերածվել էր թատրոնի: Օրվա գլխավոր հյուրերը՝ մեր աշխատակիցների երեխաները, մեծ հետաքրքրությամբ ու հրճվանքով դիտեցին «Հենզելն ու Գրետելը» ինտերակտիվ ներկայացումը: Իսկ միջոցառման ավարտից հետո վազվզեցին գրասենյակի միջանցքներով ու իրենց խինդ ու ծիծաղով լցրին բոլորիս աշխատանքային օրը:

Մասնաճյուղերի աշխատակիցների երեխաներն այցելեցին մասնաճյուղեր և հաճելի օր անցկացրին իրենց ծնողների աշխատավայրում՝ մի քանի ժամով մասնաճյուղի առօրյան դարձնելով հրճվալից ու աղմկոտ:

Միջոցառումների լուսանկարները