Մայիսի 20-ին ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն Կոտայքի մարզի իր հաճախորդների համար կազմակերպել էր «Արդյունավետ գյուղատնտեսություն» թեմայով անվճար դասընթաց։

Դասընթացի հիմնական թեմաներն էին «Մշակաբույսերի վնասատուներն ու հիվանդությունները», որը ներկայացրեց գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը և «Ինտենսիվ գյուղատնտեսություն», որը ներկայացրեց գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, ՀԱԱՀ Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Էթերի Ստեփանյանը:

Դասընթացի նպատակն էր զարգացնել մեր՝ գյուղատնտեսությամբ զբաղվող հաճախորդների տեսական գիտելիքները, և նրանց ծանոթացնել գյուղատնտեսության վարման ժամանակակից մեթոդների ու գաղափարների հետ: Նմանատիպ դասընթացները շարունակական բնույթ են կրելու և պարբերականորեն կազմակերպվելու են ՖԻՆՔԱ-ի՝ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հաճախորդների համար:

ՖԻՆՔԱ-ի առաքելությունը կայանում է նրանում, որ մենք մատուցում ենք նորարարական և օգտակար ֆինանսական ծառայություններ՝ հնարավորություն ընձեռելով ցածր եկամուտ ունեցող անհատներին և համայնքներին ներդրում կատարելու իրենց ապագայում։ Ուստի, մենք քայլեր ենք ձեռնարկում զուտ վարկ տրամադրող կառույցից վերածվելու հաճախորդի ռազմավարական գործընկերոջ, որը գյուղատնտեսությամբ և բիզնեսով զբաղվող անձանց կտրամադրի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ծառայությունների ամբողջական փաթեթ: Վարկավորումն այդ փաթեթի ընդամենը մեկ բաղադրիչն է լինելու՝ ի հավելումն բիզնես դասընթացների, ֆինանսական կրթության, ռազմավարական խորհրդատվության և այլ նախաձեռնությունների: