ՖԻՆՔԱ-ում ամփոփվեց Ֆինանսական գրագիտության ամիսը: Որպես կանանց միամսյակի տրամաբանական շարունակություն, ապրիլ ամիսը նվիրեցինք մեր կին հաճախորդների ֆինանսական գրագիտության բարելավմանը:

Էջմիածնի, Վանաձորի, Իջևանի և Գյումրու մասնաճյուղերում կազմակերպված «Անձնական ֆինանսական միջոցների կառավարում» թեմայով դասընթացին մասնակցեց շուրջ 35 կին հաճախորդ: Դասընթացի ընթացքում նրանք բարելավեցին իրենց ֆինանսական պլանավորման, անձնական բյուջեի կազմման և խնայողություններ անելու հմտությունները, իսկ ավարտին ստացան մասնակցության հավաստագրեր, ինչպես նաև փոքրիկ խրախուսական նվերներ։

Նմանատիպ նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու, և հույս ունենք, որ դրանք ոչ միայն օգտակար կլինեն մեր հաճախորդների համար, այլ նաև կամրապնդեն նրանց հետ մեր հարաբերությունները: