Ուսումնական տարվա սկզբին դպրոցականներին գեղեցիկ անակնկալներ մատուցելն արդեն բազմամյա ավանդույթ է ՖԻՆՔԱ-ում: Նրանց կյանքի այս կարևոր օրն ավելի տպավորիչ ու հիշարժան դարձնելու համար արդեն տարիներ շարունակ բազմատեսակ նախաձեռնություններ ենք իրականացնում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում:

Մեծ ոգևորությամբ ու սեպտեմբերի 1-ին հատուկ հուզմունքով՝ այս տարի Գիտելիքի օրն անցկացրինք մարզերում՝ սահմանամերձ գյուղերի դպրոցներում: Սեպտեմբերմեկյան մեր միջոցառման կենտրոնում այս անգամ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մեր սպասարկման գոտում գտնվող գյուղերի դպրոցներն էին: Շուրջ 16 գյուղի 100-ից ավելի առաջին դասարանցի այս ուսումնական տարի դպրոց կհաճախի ՖԻՆՔԱ-ի նվիրած գրենական պիտույքով ու գույնզգույն պայուսակներով:

Երեխաները, հուզմունքից և ուրախությունից փայլող աչքերով, խոստացան լավ սովորել ու պարտաճանաչ դպրոց հաճախել:

Միջոցառումների լուսանկարները