Պատասխանատու միկրովարկավորումը մեր գործունեության հիմնաքարն է:

Մեր կազմակերպության նպատակներն ու գործունեությունն ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը երկրի բոլոր մարզերում, որոնք Խորհրդային Միության փլուզումից ի վեր գոյատևման խնդրի առաջ էին կանգնել:

Մեր ընկերության աճը և հաջողությունները արդյունք են ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի և համառության: Կազմակերպությունը հավատարիմ է մնում իր բարոյական նպատակներին, էթիկայի չափանիշներին` լինելով հրապարակային և սոցիալապես պատասխանատու:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ունի շատ ձևակերպումներ և դրսևորվում է տարբեր ձևերով: Կազմակերպություններն իրենց բիզնես գործունեության և հիմնական ռազմավարության մեջ ներառում են բարեգործություն, բնապահպանական, սոցիալական և մարդկային իրավունքների խնդիրներին արագ արձագանքում` ցույց տալով իրենց հետաքրքրությունն ու մասնակցությունը շահագրգիռ կողմերին, որոնք նպատակ ունեն նվազեցնելու բացասական ազդեցությունը շրջապատի վրա:

Մեր կատարած բարեգործությունների զգալի մասը երեխաների հետ է կապված. մենք աշխատում ենք դպրոցների հետ` միասին տոնելով «Երեխաների պաշտպանության օրը» և «Կրթության և գիտության օրը»:

Ավելին, մենք հետևում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կանոններին. չենք մատուցում ֆինանսական ծառայութուններ կամ չենք տրամադրում վարկեր այն անձանց և կազմակերպություններին, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում հասարակության կամ բնության համար, այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը առնչվում է վնասակար նյութերի, զենքի, ծխախոտի, ապօրինի դեղագործություն, թունաքիմիկատների, օզոնային շերտին սպառնացող նյութերի հետ, և վտանգ են ներկայացնում այն կենդանիների տեսակների կամ ապրանքների համար, որոնք տեղ են գտնում Առևտրային միջազգային կոմիտեի վտանգված տեսակներում:

Այս ռազմավարությունը ցույց է տալիս կազմակերպության կորպորատիվ բնույթը` թելադրելով նորմեր և նպաստելով հասարակության բարձր կենսագործունեությանը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը չի պատրաստվում միանգամայն լուծել բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են աշխարհում: Այնուամենայնիվ, ընկերությունները մեծ դեր ունեն սոցիալական պատասխանատվության հարցում` զբաղվելով վտանգի վերահսկմամբ և հաճախորդների բարոյականության բարձրացմամբ: Նրանք ունեն գերիշխող սոցիալական մի դեր, որն ավելին է, քան բիզնեսի ավանդական տնտեսական դերը:

ՖԻՆՔԱ-ն համայնքում

1510, 2019

Ֆինանսական գրագիտության օրեր ՖԻՆՔԱ-ում

15 Հոկտեմբեր, 2019|

ՖԻՆՔԱ-ում ամփոփվեցին ֆինանսական գրագիտությանը նվիրված միջոցառումները, որոնց ընթացքում հանրապետության 40 դպրոցների շուրջ 800 աշակերտներ հնարավորություն ունեցան խաղալու Կենտրոնական բանկի կողմից մշակված Բյուջետիկ թիմային ֆինանսական խաղը: Խաղ-մրցույթի ընթացքում դպրոցականները վարեցին խաղի գլխավոր հերոս Արամի մեկ շաբաթվա

809, 2018

Դպրոցականները նշեցին գիտելիքի օրը ՖԻՆՔԱ-ի հետ

8 Սեպտեմբեր, 2018|

Նոր ուսումնական տարին հաճելի անակնկալներով սկսվեց հանրապետության 2-4-րդ դասարանների ավելի քան 5000 աշակերտի համար: Հավատարիմ մնալով Գիտելիքի օրը նշելու իր ավանդույթին՝ ՖԻՆՔԱ-ն այս տարի ևս իրականացրեց «Անհոգ մանկություն» սոցիալական ծրագիրը: Ինչպես և նախորդ տարի, ՖԻՆՔԱ-ի

2111, 2017

ՖԻՆՔԱ–ն աջակցում է իր հաճախորդներին բոլոր հարցերում

21 Նոյեմբեր, 2017|

Հաճախորդը մոտենում է մասնաճյուղ, ներկայացնում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ստանում ֆինանսավորում, այնուհետև պարտաճանաչ կերպով կատարում է իր ամսական մարումները: Կարծես թե, վարկ տրամադրող կազմակերպության աշխատանքը այստեղ ավարտվում է: Գուցե… Բայց ոչ ՖԻՆՔԱ–ի համար:

211, 2017

Մենք դարձել ենք ընկերներ

2 Նոյեմբեր, 2017|

Արդեն երկար տարիներ ՖԻՆՔԱ–ի մասնաճյուղերը գործում են Հայաստանի մարզերում: Այս փորձություններով, հաղթանակներով և դժվարություններով լի տարիների ընթացքում ՖԻՆՔԱ–ն ունեցել է իր կայուն տեղն ու դերը համայնքային կյանքում, նպաստել զարգացմանը և համայնքի բնակիչների կյանքի որակի բարձրացմանը, չէ՞ որ պարզապես ֆինանսավորումից զատ մենք տրամադրում ենք մեր հաճախորդներին մտքեր, գաղափարներ, օգնություն, խնամք, պատասխանատվություն և հույս: Այս ամենը, անշուշտ, հավելյալ արժեք է հաղորդում մեր բուն գործունեությանը: