Ադմինիստրատիվ ևանվտանգության վարչության առաջատար մասնագետ
Ժամկետ՝ 19/10/2023 - 08/12/2023
Աշխատավայր՝ Երևան
Ադմինիստրատիվ ևանվտանգության վարչության առաջատար մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Ադմինիստրատիվ և անվտանգության վարչություն
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ—ն փնտրում է վերլուծական կարողություններով օժտված, եռանդուն և աշխատասեր թիմի անդամի, ով պատասխանատու է լինելու Ադմինիստրատիվ և անվտանգության թիմի աջակցման համար:
Աշխատանքային պարտականություններ
- Ադմինիստրատիվ-տնտեսական ծախսերի հաշվետվությունների կազմում
- Քաղաքացիաիրավական պայմանագրերի, հայտերի, ակտերի, լիազորագրերի, արձանագրություններ և ադմինիստրատիվ գործառույթներից բխող այլ փաստաթղթերի կազմում և վարում
- Անվտանգության և ադմինիստրատիվ ոլորտին առնչվող փաստաթղթերի էլեկտրոնային և թղթային տարբերակների պահպանման ու արխիվացման ապահովում
- Անվտանգության տեսաձայնաազդանշային համակարգերի տվյալների հավաքագրում և հաշվետվությունների ներկայացում
- Պայմանագրերի ռեեստրի վարում և տվյալների հավաքագրում
- Նամակների և փաստաթղթերի առաքման ժամանակին կազմակերպում և դրանց գրանցումը համապատասխան մատյաններում
- Անմիջական ղեկավարի կողմից պահանջվող այլ հաշվետվությունների և վերլուծությունների տրամադրում
- Կազմակերպության ներքին իրավական ակտերով ու հանձնարարականներով սահմանված այլ գործառնություններ
Անհրաժեշտ հմտություններ
- Առնվազն 1-2 տարվա համապատասխան փորձ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի կառավարման կամ համարժեք ոլորտներում)
- Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի լավ տիրապետում
- MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook)
- Վերլուծական և քննադատական մտածողություն, ուշադրություն մանրուքներին և ճշտապահություն
- Գերակայություններ սահմանելու, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն
- Խնդիրների լուծման կարողություն:
Լրացուցիչ տեղեկություն
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: