Բանկային ծրագրերի սպասարկման թիմի օգնական

Ժամկետ՝ 20/11/2019 - 01/12/2019
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Բանկային ծրագրերի սպասարկման թիմի օգնական
Բաժին / Մասնաճյուղ՝ Տեղեկատվական ծառայությունների բաժին

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Աջակցել Բանկային ծրագրերի սպասարկման թիմին EGAR–ի, Հայկական ծրագրերի և կազմակերպության կողմից օգտագործվող այլ ծրագրեի անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ,
  • Պատասխանել ներքին (Մասնաճյուղերի և Գլխամասային գրասենյակի աշխատակիցների) հեռախոսազանգերին ու նամակներին և փորձել լուծում տալ առաջադրված խնդիրներին,
  • Հետևել Help Desk համակարգում օգտագործողների կողմից բացված հայտերին և լուծում տալ համապատասխան խնդիրներին,
  • EGAR համակարգի տվյալների հիման վրա կազմել և աշխատակիցներին փոխանցել հաշվետվություններ ըստ անհրաժեշտության:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

  • Հիմնական բանկային ծրագրերի (EGAR, ՀԾ) ֆունկցիաների իմացություն,
  • ՖԻՆՔԱ–ի վարկավորման գործընթացի հիմնական բաղադրիչների իմացություն,
  • Ծրագրային խնդիրները հասկանալու ունակություն օգտագործողի կողմից ներկայացված բնորոշման համաձայն,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
  • Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Շփման և թիմային աշխատանքի գերազանց հմտություններ

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@finca.am հասցեին՝ վերնագրում լրացնելով «Բանկային ծրագրերի սպասարկման թիմի օգնական Ձեր Անուն Ազգանունը»: