«Բերդ» մասնաճյուղի ղեկավար
Ժամկետ՝ 26/08/2019 - 08/09/2019
Աշխատավայր՝ ք. Բերդ
«Բերդ» մասնաճյուղի ղեկավար
Բաժին / Մասնաճյուղ՝ «Բերդ» մասնաճյուղ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
- Վերահսկել մասնաճյուղում և կից ներկայացուցչական գրասենյակներում Ֆինքա Հայաստանի ծառայությունների, ռազմավարական և գործառնական նպատակների իրականացումը,
- Առաջնորդել մասնաճյուղի աշխատակիցներին, կառուցել ուժեղ թիմ և ստեղծել աշխատանքային դրական մթնոլորտ,
- Կատարել աշխատակիցների գնահատում` ներքին ընթացակարգերին համապատասխան: Նպաստել աշխատակիցների ուսուցմանը և զարգացմանը` ապահովելով նրանց անհրաժեշտ դասընթացներով ու մասնագիտական խորհրդատվությամբ,
- Ապահովել բարձր էթիկական և բարոյական ստանդարտներ ունեցող աշխատանքային միջավայր՝ խրախուսելով փոխադարձ հարգանք, վստահություն և փոխհամագործակցություն,
- Կազմել մասնաճյուղի ֆինանսական հաշվետվությունը՝ հաշվի առնելով մասնաճյուղի եկամտաբերության շարժիչ ուժերը և ռիսկերի հնարավոր պատճառները: Վերահսկել վտանգ ներկայացնող և խնդիրները կանխարգելող համակարգը ռիսկի գործոնը նվազեցնելու նպատակով:
- Հանդիսանալով Ֆինքա Հայաստանի ներկայացուցիչը տվյալ տարածաշրջանում` աշխատանքներ տանել հանրային կապերի ոլորտում` լավագույնս ներկայացնելով ընկերությունը:
- Մասնակցել ռազմավարական և գործառնական ծրագրերի պլանավորմանը,
- Վերահսկել վարկերի օգտագործման ֆոնդերի համակարգը,
- Ներկայացնել առաջարկություններ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է ֆինանսական կամ հարակից այլ ոլորտներում,
- 2 տարվա աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում նախընտրելի է,
- Ոչ ստանդարտ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու հմտություն,
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների լուծման ունակություններ,
- Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Թիմային աշխատանքներ պլանավորելու, կազմակերպելու, պատվիրակելու և հետևողականորեն վերահսկելու ունակություններ,
- Բիզնես գործընթացներ կառավարելու հմտություն,
- Վերլուծական և համադրական մտածողություն,
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
- MS Word, Excel համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն. ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`
Եթե հետաքրքրված եք թափուր աշխատատեղով, և Ձեր տվյալները համապատասխանում են տվյալ պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` նամակի վերնագրում լրացնելով` «Ղեկավար – Բերդ– Անուն Ազգանունը»:
*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: