Բիզնեսի զարգացման մենեջեր /վարկային մասնագետ
Ժամկետ՝ 07/07/2023 - 06/10/2023
Աշխատավայր՝ Վեդի
Բիզնեսի զարգացման մենեջեր /վարկային մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ «Վեդի» մասնաճյուղ
Աշխատանքի նկարագրություն
Բիզնեսի զարգացման մենեջերը (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։
Հիմնական պարտականությունները
- Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և խորհրդատվություն ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ,
- Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում,
- Կազմել վարկային փաթեթներ և կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները,
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
- Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիտորինգներ,
- Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն,
- Թիրախների սահմանում, իրականացում։
Հիմնական պահանջները
- Բարձրագույն կրթություն, կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները
- Վարկային մասնագետի փորձի առկայությունը կիտվի որպես առավելություն,
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Վերլուծական մտածողություն,
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծման ունակություն,
- Ստրեսակայունություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Excel, Word), Outlook AS-Bank 4),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
- Ժամանակի կառավարում
Արտոնությունների փաթեթ
- Մրցակցային աշխատավարձ,
- Ամենամսյա բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից),
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից),
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Բժշկական ապահովագրություն,
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ,
- Դասընթացներ,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։
Դիմելու կարգը
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: