Բիզնեսի զարգացման մենեջեր
Ժամկետ՝ 25/02/2021 - 08/03/2021
Աշխատավայր՝ Գորիս
Բիզնեսի զարգացման մենեջեր
Բաժին / Մասնաճյուղ՝ Գորիս մասնաճյուղ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ`
Բիզնեսի զարգացման մենեջերը (ԲԶՄ) ուղղակիորեն պատասխանատու է բիզնեսի և վաճառքի զարգացման համար, ինչպես նաև տարբեր մարքեթինգային միջոցառումների միջոցով հաճախորդների ներգրավման, դիմումների ընդունման, փաստաթղթերի հավաքագրման, պատշաճ ֆինանսատնտեսական վերլուծությունների կազմակերպման և կատարման, և հարկ եղած դեպքում համապատասխան վարկային կոմիտեներում հաճախորդների վարկային հայտերի ներկայացման համար։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Գնահատել հաճախորդի վարկային ռիսկերը և իրականացնել անհրաժեշտ ստուգողական այցեր,
- Իրականացնել մարքեթինգային միջոցառումներ` պոտենցիալ հաճախորդներին իրազեկելով կազմակերպության կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու մանրամասն պայմանների մասին,
- Նպաստել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վարկավորման ծառայությունների զարգացմանը,
- Տիրապետել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և հետևել դրանց հավաքագրմանը,
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
- Վերլուծել ստուգողական այցի արդյունքները,
- Հետևել վարկի հետվճարներին,
- Պատրաստել և հանձնել անհրաժեշտ հաշվետվություններ վարկային պորտֆելի վիճակի մասին,
- Կատարել ղեկավարության կողմից հանձնարարվող այլ առաջադրանքներ։
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսական, տնտեսագիտական, մաթեմատիկական,
- Ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձի առկայություն ցանկալի է Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
- Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
- Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
- Խնդիրների լուծման կարողություն և վերլուծական հմտություն,
- Լարված աշխատանք կատարելու ունակություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն` MS Officeord, Excel, PowerPoint),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլ․ հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի վերնագրում լրացնելով` “Բիզնեսի զարգացման մենեջեր – Անուն, Ազգանուն”:
Միայն ընտրության նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։