Գանձապահ «Վարդենիս» մասնաճյուղում
Ժամկետ՝ 24/01/2020 - 16/02/2020
Աշխատավայր՝ ք. Վարդենիս
Գանձապահ «Վարդենիս» մասնաճյուղում
Բաժին / Մասնաճյուղ՝ «Վարդենիս» մասնաճյուղ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Իրականացնել ամենօրյա անհրաժեշտ գործարքները՝ վարկի տրամադրման և հետվճարների ընդունման համար,
- Տրամադրել վարկի գումարը և ընդունել հետվճարները` հատուկ ուշադրություն դարձնելով հաճախորդների սպասարկման որակի և հաճախորդի գոհունակության ապահովման վրա,
- Ապահովել, որ բոլոր մուտքի/ելքի օրդերները և կտրոնները լինեն պատշաճ կերպով լրացված,
- Իրականացնել ամենօրյա գործարքները ծրագրով՝ ապահովելու կանխիկ դրամով փաստացի գործարքների համապատասխանությունը ծրագրին,
- Ապահովել, որ բոլոր հաստատումները վավերացվեն համապատասխան ստորագրությամբ,
- Վարկային պորտֆելի բոլոր օրդերները մուտքագրել համապատասխան էլեկտրոնային գրանցամատյանում՝ ստուգելով մուտքագրումների ճշգրտությունը,
- Իրականացնել արտարժույթի փոխանակման բոլոր անհրաժեշտ գործողությունները,
- Ըստ պահանջի` ներկայացնել հաշվետվություններ գործունեության համապատասխան ոլորտների վերաբերյալ:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
- Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- MS Word և Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունն առավելություն է,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`
Եթե հետաքրքրված եք թափուր աշխատատեղով, և Ձեր տվյալները համապատասխանում են տվյալ պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` նամակի վերնագրում լրացնելով` «Գանձապահ – Վարդենիս– Անուն Ազգանունը»:
*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: