«Մեղրի» մասնաճյուղում Գանձապահ/վարկային մասնագետ/բիզնեսի զարգացման մենեջեր

Ժամկետ՝ 16/02/2024 - 12/04/2024
Աշխատավայր՝ Մեղրի
Հաստիք՝ «Մեղրի» մասնաճյուղում Գանձապահ/վարկային մասնագետ/բիզնեսի զարգացման մենեջեր
Բաժին / Մասնաճյուղ՝ «Մեղրի» մասնաճյուղ

Աշխատանքի նկարագրություն

Գանձապահը/Բիզնեսի զարգացման մենեջերը պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարկատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման, դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժի կազմակերպման, վարկերի հետվճարների և տրամադրումների, արտարժույթի փոխանակաման կանխիկ/անկանխիկ հաշվապահական ձևակերպման գործարքներն իրականացնելու համար։

Հիմնական պարտականություններ

  • Կազմակերպել դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժն ու պատշաճ կերպով իրականացնել այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացումը
  • Ստուգել վճարվելիք գումարի ճշգրտությունը, հաստատող փաստաթղթերում վճարողի և ստացողի կողմից պահանջվող ստորագրությունների առկայությունը
  • Իրականացնել արտարժույթի փոխանակման, ինչպես նաև արտարժութային և ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքները
  • Իրականացնել վարկերի հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան
  • Հետևել կանխիկ գումարի հետ աշխատանքի համար սահմանած կարգի և հրահանգերի պահպանմանը
  • Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և տրամադրել խորհրդատվություն կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ
  • Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում
  • Կազմել վարկային փաթեթներ, կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները
  • Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին
  • Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ։

Հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ավարտական կուրսի ուսանողները նույնպես կարող են դիմել
  • Վարկային մասնագետի փորձի առկայությունը կիտվի որպես առավելություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank),
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
  • Ժամանակի կառավարում:

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Ամենամսյա բոնուսներ ( կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: