Գանձապետարանի մասնագետ / դիլեր
Ժամկետ՝ 24/01/2020 - 31/01/2020
Աշխատավայր՝ Երևան
Գանձապետարանի մասնագետ / դիլեր
Բաժին / Մասնաճյուղ՝ Գանձապետարան
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Գնահատել մասնաճյուղերից կանխիկ դրամական միջոցների պահանջարկը, կազմակերպել դրամական միջոցների ինկասացիան և ինկասացիոն ծառայությունների ուղերթները, պատրաստել համապատասխան լիազորագրերը,
- Վերահսկել մասնաճյուղերի կանխիկ դրամական միջոցների սահմանաչափերը,
- Կնքել կանխիկ ՀՀ դրամի և արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ գործընկեր բանկերի հետ, կազմակերպել թղթակցային հաշիվների համալրում, պատրաստել համապատասխան պայմանագրեր,
- Սահմանել արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները, , նախաձեռնել փոխարժեքների փոփոխություն, Իրականացնել արտարժույթի շուկայի և մրցակիցների գնանշումների մշտական մոնիտորինգ և վերլուծություններ, պատրաստել համապատասխան հաշվետվություններ,
- Վերահսկել Բաց արտարժութային դիրքը,
- Կնքել արտարժութային և արժութային սվոփ գործարքներ, ռեպո գործարքներ և պատրաստել համապատասխան պայմանագրեր,
- Բանակցել դրամային և արտարժութային ավանդների տոկոսադրույքները, կազմակերպել պայմանագրերի ստորագրումը,
- Հետևել գանձապետական գործառնություններով ստանձնած պարտավորությունների և վարկային պայմանագրերով նախատեսվող վճարումների կատարման ժամանակացույցին,
- Իրականացնել հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականներ:
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսական, մաթեմատիկական, տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
- Բանկային և վարկային կազմակերպությունների օրենսդրության իմացություն,
- Մեծաքանակ և տարաբնույթ տվյալներից եզրահանգումներ կատարելու ունակություն,
- Վերլուծական և համադրական զարգացած մտածողություն, մանրուքների հանդեպ ուշադրություն, արագ ընկալելու և որոշում կայացնելու կարողություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Հուսալիություն, սթրեսակայունություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն,
- Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
- MS Office-ի (մասնավորապես Word, Excel) լավ իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:
* Տևողությունը. աշխատանքը ժամանակավոր է՝ 9–12 ամիս (հնարավոր երկարաձգմամբ):
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`
Եթե հետաքրքրված եք թափուր աշխատատեղով, և Ձեր տվյալները համապատասխանում են տվյալ պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` նամակի վերնագրում լրացնելով` «Գանձապետարանի մասնագետ / դիլեր– Անուն Ազգանունը»:
*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: