Գնումների թիմի օգնական

Ժամկետ՝ 18/02/2019 - 17/03/2019
Աշխատավայր՝ ք. Երևան
Հաստիք՝ Գնումների թիմի օգնական
Բաժին / Մասնաճյուղ՝ Ադմինիստրատիվ բաժին

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Կազմել և հաստատման ներկայացնել գնումներին առնչվող պայմանգրեր, հայտեր, արձանագրություններ. հետևել դրանց գործողության ժամկետներին,
  • Կազմակերպել գնումների գործընթացի փաստաթղթաշրջանառությունը, դրանց էլեկտրոնային և թղթային արխիվացումը,
  • Հետևել վճարումների ժամանակին կատարմանը, երաշխիքային սպասարկման ժամկետների պահպանմանը,
  • Տարբեր բաժիններից հավաքել գնումների պահանջագրերը, ստուգել և ճշգրտումներ անել, ներկայացնել հաստատման,
  • Անհրաժեշտության դեպքում կատարել գնումներ կամ ստանալ ծառայություններ,
  • Ուսումնասիրել մատակարարների առաջարկները, բանակցել նրանց հետ, ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն պահանջվող ապրանքների և ծառայությունների մասին,
  • Հետևել մատակարարի կողմից որակյալ ծառայությունների մատուցմանը, ապրանքների ստացմանը, տեղադրմանը և սպասարկմանը՝ ըստ պայմանագրի,
  • Իրականացնել հիմնական գործառույթներին առնչվող այլ պարտականություններ:

    

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
  • Ուսումնասիրելու, փնտրելու, համեմատականներ անցկացնելու, այլընտրանքներ առաջարկելու ունակություններ,
  • Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
  • Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
  • Սեղմ ժամկետներում լարված աշխատանք կատարելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:

 

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք տվյալ հաստիքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` վերնագրում լրացնելով` «Գնումների թիմի օգնական – Ձեր Անուն Ազգանունը»: