Դուրս գրված վարկերի հեռահար հավաքագրման թիմի ղեկավար
Ժամկետ՝ 20/12/2019 - 31/12/2019
Աշխատավայր՝ Երևան
Դուրս գրված վարկերի հեռահար հավաքագրման թիմի ղեկավար
Բաժին / Մասնաճյուղ՝ Խնդրահարույց վարկերի կառավարման բաժին
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Համակարգում է դուրս գրված վարկերի հավաքագրման աշխատանքները,
- Գործը ստանալուց հետո սկսում է պարտապանների հետ աշխատանքները. Կատարում է հեռախոսազանգեր, անհրաժեշտության դեպքում հանդիպում է հաճախորդների հետ ԳԳ-ում խնդիրը հասկանալու համար,
- Լսում է հաճախորդներին և փորձում է հասկանալ նրանց հիմնախնդիրները/ առարկությունները` արդյունավետ բանակցությունների միջոցով հաճախորդների առարկությունները հաղթահարելու` վճարման վերաբերյալ խոստումների ցանկալի արդյունքի հասնելու համար,
- Ապահովում է Խնդրահարույց հաճախորդների, երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ հաղորդակցությունը՝ պարտքի վճարման վերաբերյալ,
- Վարում է բանակցություններ պարտքի վճարման վերաբերյալ,
- Անհրաժեշտության դեպքում առաջարկում է վարկի վերակառուցում/ վերաֆինանսավորում կամ բանավոր պայմանավորվում է մասնակի վճարումներ կատարելու համար,
- Աշխատում է խնդրահարույց վարկերի տվյալների շտեմարանի հետ։ Վարկերի վերաբերյալ նշումներ է կատարում ՀԾ Բանկ համակագում (կամ Ընկերության կողմից նշված ցանկացած այլ համակարգում),
- Խնդրահարույց վարկերի ֆինանսական վիճակի վերաբերյալ տղեկություն է ստանում և տրամադրում,
- Ապահովում է համապատասխան նամակագրության ուղարկումը, ստացումը և բաշխումը։
- Անհրաժեշտության դեպքում մասնակցում է համապատասխան մակարդակի պարտքերի կառավարման հանձնաժողովներին,
- Բաժնի ղեկավարի հետ քննարկում է առօրյա աշխատանքն և հանձնարարությունները,
- Քննարկում է պլանները և համակարգում է թիմի աշխատանքը, համապատասխան աշխատակիցների առաջադրանքները, բաշխում աշխատանքը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում է քննարկումներ,
- Ապահովում է ներդաշնակ աշխատանքային կապեր Թիմի աշխատակիցների հետ (ինչպես նաև այլ աշխատակիցների հետ, զբաղեցրած պաշտոնից անկախ) և արդյունավետորեն աշխատում է թիմային ոգու վրա հիմնված և խիստ կարգավորվող աշխատանքային միջավայրում `աշխատելով ճշգրիտ և հստակ սահմանված նպատակների համար,
- Համակարգում և գնահատում է իր ենթակայության տակ գտնվող աշխատակազմի գործունեության որակը,
- Վերլուծում է խնդրահարույց վարկերի պատճառները և դրա արդյունքները և առաջարկություններ է ներկայացնում անմիջական ղեկավարին,
- Հսկում է հաճախորդներին նամակագրության ուղարկումը և ստացումը,
- Անհրաժեշտության դեպքում, Ընկերության այլ կառուցվածքային ստորաբաժանումներից ստանում, պատրաստում և ցուցակագրում է իր գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերը։
- Ըստ անհրաժեշտության և ըստ համապատասխան ընթացակարգերի պատրաստում է համապատասխան հաշվետվություններ,
- Աջակցում է Բաժնի Ղեկավարին և անձնակազմի այլ անդամներին՝ իր լիազորությունների իրականացման ընթացքում,
- Վարկային պորտֆելի կառավարման ընթացակարգով սահմանված այլ պարտականությունների կատարում,
- Ըստ անհրաժեշտության և ըստ համապատասխան ընթացակարգերի պատրաստում է համապատասխան հաշվետվություններ,
- Թրեյնինգներ և ներկայացումներ է կազմակերպում իրեն ենթակա կամ այլ աշխատակիցների համար՝ ըստ պահանջի և իրավասության,
- Մասնակցում է թիմի համար նոր աշխատակիցների հավաքագրման գործընթացին,
- Կառավարում է ֆինանսական ռիսկերը իրեն ենթակա կառուցվածքային ստորաբաժանումում/տարածաշրջանում,
- Աջակցում է ենթակա կառուցվածքային ստորաբաժանումում ընթացակարգերի և ռազմավարությունների իրականացմանը և վերահսկում դրանց կատարումը,
- Պահպանում և համակարգում է ռիսկի դիմելու դեպքերը. Անհապաղ տեղեկացնել Կառավարությանը ռիսկային իրադարձության կամ որևէ նշանակալի իրադարձության մասին, որը հավանական ռիսկային է և գործում է համակարգված ձևով. Պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում կառուցվածքային ստորաբաժանմանը հատուկ ռիսկերի վերաբերյալ,
- Կատարում է աշխատանքի հետ կապված այլ գործառույթներ,
- Իրականացնում է ղեկավարների/տնօրենների կողմից տրված այլ հանձնարարականներ`կապված հիմնական պարտականությունների հետ, որոնք սահմանված են օրենքով և ներքին իրավական ակտերով։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն երկու տարվա փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում,
- Ղեկավարման փորձը ցանկալի է,
- Բազմաբնույթ հանձնարարականներ կատարելու ունակություն։
- Զանգերի կենտրոնի մասնագետի կամ վարկային մասնագետի փորձն ցանկալի է,
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն /Excel, Word/, AS Bank 4-ի իմացությունը ցանկալի է,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ,
- Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
- Վերլուծական մտածողություն,
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@finca.am հասցեին՝ նամակի վերնագրում լրացնելով` «Դուրս գրված վարկերի հեռահար հավաքագրման թիմի ղեկավար – Անուն Ազգանունը»: