Դուրս գրված վարկերի հեռահար հավաքագրման մասնագետ

Ժամկետ՝ 17/02/2020 - 26/02/2020
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Դուրս գրված վարկերի հեռահար հավաքագրման մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Խնդրահարույց վարկերի կառավարման բաժին

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ՝

Դուրս գրված վարկերի հեռահար հավաքագրման մասնագետը պատասխանատու է դուրս գրված վարկերի հավաքագրման գործընթացի համար: Մասնագետը հեռախոսազանգեր է կատարում վարկառուներին, երաշխավորներին և փոխկապակցված անձանց, տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն, զանգահարում է հաճախորդներին համաձայն համապատասխան ընթացակարգի` պարզելու համար ժամկետանց վարկերի առաջացման պատճառները, հաճախորդի ներկայիս ֆինանսական վիճակը և հետագա համագործակցության հնարավորությունները՝ կապված ժամկետանց պարտավորության մարման հետ: Մասնագետը պետք է կարողանա արագ կապ հաստատել հաճախորդների հետ: Մասնագետը ՖԻՖ-ի ապրանքանիշի դեսպան է և, հետևաբար, կարևոր դեր ունի ՖԻՖ-ի բաց, արդար և բարոյական բարձր չափանիշների մշակույթի ամրապնդման գործում: Սույն դերը պահանջում է այնպիսի գործող անձանց, ովքեր հաճելի են, հարգալից և ինքնավստահ, գիտեն՝ երբ է անհրաժեշտ օգնություն խնդրել և կենտրոնացած են լուծումներ գտնելու վրա։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Համակարգել դուրս գրված վարկերի հեռահար հավաքագրման աշխատանքները,
  • Գործը ստանալուց հետո հաճախորդների հետ աշխատանքներ իրականացնել՝ զանգեր կատարելու, իսկ անհրաժեշտության դեպքում ԳԳ-ում հաճախորդի խնդիրը հասկանալու նպատակով հանդիպումներ կազմակերպելու միջոցով,
  • Լսել հաճախորդներին և փորձել հասկանալ նրանց խնդիրները/առարկությունները` արդյունավետ բանակցությունների միջոցով հաճախորդների առարկությունները հաղթահարելու ու վճարման վերաբերյալ խոստումների ցանկալի արդյունքի հասնելու համար,
  • Ապահովել խնդրահարույց վարկեր ունեցող հաճախորդների, երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ հաղորդակցությունը պարտքի վճարման վերաբերյալ,
  • Վարել բանակցություններ պարտքի վճարման հետ կապված,
  • Անհրաժեշտության դեպքում առաջարկել վարկի վերակառուցում/վերաֆինանսավորում կամ ձեռք բերել բանավոր պայմանավորվածություն մասնակի վճարումներ կատարելու վերաբերյալ,
  • Աշխատել խնդրահարույց վարկերի տվյալների բազայի հետ՝ ՀԾ Բանկ համակարգում (կամ Ընկերության կողմից նշված ցանկացած այլ համակարգում) վարկերի վերաբերյալ նշումներ կատարելու միջոցով,
  • Ստանալ և տրամադրել տեղեկատվություն խնդրահարույց վարկեր ունեցող հաճախորդների ֆինանսական վիճակի վերաբերյալ,
  • Ապահովել համապատասխան նամակագրության ուղարկումը, ստացումը և բաշխումը,
  • Ըստ անհրաժեշտության և ըստ համապատասխան ընթացակարգերի պատրաստել համապատասխան հաշվետվություններ,
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել համապատասխան տարածաշրջանի պարտքերի կառավարման կոմիտեներին,
  • Թիմի ղեկավարի հետ քննարկել ամենօրյա աշխատանքներն ու հանձնարարականները,
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել ղեկավարությանը,
  • Կատարել աշխատանքի հետ կապված այլ գործառույթներ,
  • Իրականացնել ղեկավարների/տնօրենների կողմից տրված, հիմնական պարտականությունների հետ կապված այլ հանձնարարականներ, որոնք սահմանված են օրենքով և ներքին իրավական ակտերով:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Զանգերի կենտրոնի մասնագետի կամ վարկային մասնագետի փորձն ցանկալի է, 
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն /Excel, Word/, AS Bank 4-ի իմացությունը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ,
  • Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
  • Վերլուծական մտածողություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@finca.am  հասցեին՝ նամակի վերնագրում լրացնելով` «Դուրս գրված վարկերի հեռահար հավաքագրման մասնագետ– Անուն Ազգանունը»:

*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: