Հաճախորդների խորհրդատու «Եղվարդ» մասնաճյուղում
Ժամկետ՝ 13/12/2019 - 30/12/2019
Աշխատավայր՝ ք. Եղվարդ
Հաճախորդների խորհրդատու «Եղվարդ» մասնաճյուղում
Բաժին / Մասնաճյուղ՝ «Եղվարդ» մասնաճյուղ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Ներկայացնել և վաճառել ընկերության ֆինանսական ծառայությունները` բացահայտելով հաճախորդների կարիքները և առաջարկելով համապատասխան վարկատեսակները,
- Աջակցել հաճախորդներին` լրացնելու ցանկացած տեսակի դիմումներ,
- Հաճախորդներին տրամադրել իրենց հետվճարների վերաբերյալ տեղեկություններ` ներքին կանոնակարգին համապատասխան,
- Նոր այցելուների մեջ հայտնաբերել պոտենցիալ հաճախորդներ, պահպանել առկա հաճախորդներին՝ ստեղծելով բարյացակամ փոխհարաբերություններ և ապահովելով հաճախորդների գոհունակության բարձր մակարդակ,
- Կատարել հաճախորդների տվյալների մուտքագրում տվյալների համակարգ և հարցումներ` անհրաժեշտության դեպքում,
- Ծրագրով հաստատել տրամադրվող վարկերը (իր իրավասության սահմաններում),
- Հաճախորդներին ներկայացնել և բացատրել պայմանագրի բոլոր դրույթները, պահպանել և արխիվացնել բոլոր փաստաթղթերը,
- Անհրաժեշտության դեպքում աջակցել ադմինիստրատիվ հարցերում:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական, ֆինանսական, մաթեմատիկական,
- Վաճառքի և սպասարկման փորձը ցանկալի է,
- Շփման և բանակցելու զարգացած հմտություններ,
- Հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
- Սեղմ ժամկետներում և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- MS Word և MS Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունը ցանկալի է,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի կամ անգլերենի լավ իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@finca.am հասցեին՝ նամակի վերնագրում լրացնելով` «Հաճախորդների խորհրդատու – Եղվարդ – Անուն Ազգանունը»:
*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: