Հեռահար հավաքագրման թիմի ղեկավար

Ժամկետ՝ 20/12/2019 - 31/12/2019
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Հեռահար հավաքագրման թիմի ղեկավար
Բաժին / Մասնաճյուղ՝ Խնդրահարույց վարկերի կառավարման բաժին

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Համակարգում վարկերի հավաքագրման աշխատանքները,
  • Գործը ստանալուց հետո սկսում է պարտապանների հետ աշխատանքները. Կատարում է հեռախոսազանգեր, անհրաժեշտության դեպքում հանդիպում է հաճախորդների հետ ԳԳ-ում խնդիրը հասկանալու համար,
  • Լսում է հաճախորդներին և փորձում է հասկանալ նրանց հիմնախնդիրները/ առարկությունները` արդյունավետ բանակցությունների միջոցով հաճախորդների առարկությունները հաղթահարելու` վճարման վերաբերյալ խոստումների ցանկալի արդյունքի հասնելու համար,
  • Ապահովում է Խնդրահարույց հաճախորդների, երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ հաղորդակցությունը՝ պարտքի վճարման վերաբերյալ,
  • Վարում է բանակցություններ պարտքի վճարման վերաբերյալ։
  • Անհրաժեշտության դեպքում առաջարկում է վարկի վերակառուցում/ վերաֆինանսավորում կամ բանավոր պայմանավորվում է մասնակի վճարումներ կատարելու համար,
  • Աշխատում է խնդրահարույց վարկերի տվյալների շտեմարանի հետ։ Վարկերի վերաբերյալ նշումներ է կատարում ՀԾ Բանկ համակագում (կամ Ընկերության կողմից նշված ցանկացած այլ համակարգում),
  • Խնդրահարույց վարկերի ֆինանսական վիճակի վերաբերյալ տղեկություն է ստանում և տրամադրում,
  • Ապահովում է համապատասխան նամակագրության ուղարկումը, ստացումը և բաշխումը,
  • Ըստ անհրաժեշտության և ըստ համապատասխան ընթացակարգերի պատրաստում է համապատասխան հաշվետվություններ,
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցում է համապատասխան մակարդակի պարտքերի կառավարման հանձնաժողովներին,
  • Բաժնի ղեկավարի հետ քննարկում է առօրյա աշխատանքն և հանձնարարությունները,
  • Քննարկում է պլանները և համակարգում է թիմի աշխատանքը, համապատասխան աշխատակիցների առաջադրանքները, բաշխում աշխատանքը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում է քննարկումներ,
  • Ապահովում է ներդաշնակ աշխատանքային կապեր Թիմի աշխատակիցների հետ (ինչպես նաև այլ աշխատակիցների հետ, զբաղեցրած պաշտոնից անկախ) և արդյունավետորեն աշխատում է թիմային ոգու վրա հիմնված և խիստ կարգավորվող աշխատանքային միջավայրում `աշխատելով ճշգրիտ և հստակ սահմանված նպատակների համար,
  • Համակարգում և գնահատում է իր ենթակայության տակ գտնվող աշխատակազմի գործունեության որակը,
  • Վերլուծում է խնդրահարույց վարկերի պատճառները և դրա արդյունքները և առաջարկություններ է ներկայացնում անմիջական ղեկավարին,
  • Հսկում է հաճախորդներին նամակագրության ուղարկումը և ստացումը,
  • Անհրաժեշտության դեպքում, Ընկերության այլ կառուցվածքային ստորաբաժանումներից ստանում, պատրաստում և ցուցակագրում է իր գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերը,
  • Ըստ անհրաժեշտության և ըստ համապատասխան ընթացակարգերի պատրաստում է համապատասխան հաշվետվություններ,
  • Աջակցում է Բաժնի Ղեկավարին և անձնակազմի այլ անդամներին՝ իր լիազորությունների իրականացման ընթացքում,
  • Վարկային պորտֆելի կառավարման ընթացակարգով սահմանված այլ պարտականությունների կատարում,
  • Թրեյնինգներ և ներկայացումներ է կազմակերպում իրեն ենթակա կամ այլ աշխատակիցների համար՝ ըստ պահանջի և իրավասության։
  • Մասնակցում է թիմի համար նոր աշխատակիցների հավաքագրման գործընթացին,
  • Կառավարում է ֆինանսական ռիսկերը իրեն ենթակա կառուցվածքային ստորաբաժանումում/տարածաշրջանում,
  • Աջակցում է ենթակա կառուցվածքային ստորաբաժանումում ընթացակարգերի և ռազմավարությունների իրականացմանը և վերահսկում դրանց կատարումը,
  • Պահպանում և համակարգում է ռիսկի դիմելու դեպքերը. Անհապաղ տեղեկացնել Կառավարությանը ռիսկային իրադարձության կամ որևէ նշանակալի իրադարձության մասին, որը հավանական ռիսկային է և գործում է համակարգված ձևով. Պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում կառուցվածքային ստորաբաժանմանը հատուկ ռիսկերի վերաբերյալ,
  • Կատարում է աշխատանքի հետ կապված այլ գործառույթներ,
  • Իրականացնում է ղեկավարների/տնօրենների կողմից տրված այլ հանձնարարականներ `կապված հիմնական պարտականությունների հետ, որոնք սահմանված են օրենքով և ներքին իրավական ակտերով։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

  •  Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն երկու տարվա փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Ղեկավարման փորձը ցանկալի է,
  • Բազմաբնույթ հանձնարարականներ կատարելու ունակություն։
  • Զանգերի կենտրոնի մասնագետի կամ վարկային մասնագետի փորձն ցանկալի է,
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն /Excel, Word/, AS Bank 4-ի իմացությունը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ,
  • Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
  • Վերլուծական մտածողություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@finca.am  հասցեին՝ նամակի վերնագրում լրացնելով` «Հեռահար հավաքագրման թիմի ղեկավար  – Անուն Ազգանունը»: