«Մալաթիա» մասնաճյուղի ղեկավար

Ժամկետ՝ 26/08/2019 - 08/09/2019
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ «Մալաթիա» մասնաճյուղի ղեկավար
Բաժին / Մասնաճյուղ՝ «Մալաթիա» մասնաճյուղ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

  • Վերահսկել մասնաճյուղում և կից ներկայացուցչական գրասենյակներում Ֆինքա Հայաստանի ծառայությունների,  ռազմավարական և գործառնական նպատակների իրականացումը,
  • Առաջնորդել մասնաճյուղի աշխատակիցներին, կառուցել ուժեղ թիմ և ստեղծել աշխատանքային դրական մթնոլորտ,
  • Կատարել աշխատակիցների գնահատում` ներքին ընթացակարգերին համապատասխան: Նպաստել աշխատակիցների ուսուցմանը և զարգացմանը` ապահովելով նրանց անհրաժեշտ դասընթացներով ու մասնագիտական խորհրդատվությամբ,
  • Ապահովել բարձր էթիկական և բարոյական ստանդարտներ ունեցող աշխատանքային միջավայր՝ խրախուսելով փոխադարձ հարգանք, վստահություն և փոխհամագործակցություն,
  • Կազմել մասնաճյուղի ֆինանսական հաշվետվությունը՝ հաշվի առնելով մասնաճյուղի եկամտաբերության շարժիչ ուժերը և ռիսկերի հնարավոր պատճառները: Վերահսկել վտանգ ներկայացնող և խնդիրները կանխարգելող համակարգը ռիսկի գործոնը նվազեցնելու նպատակով:
  • Հանդիսանալով Ֆինքա Հայաստանի ներկայացուցիչը տվյալ տարածաշրջանում` աշխատանքներ տանել հանրային կապերի ոլորտում` լավագույնս ներկայացնելով ընկերությունը:
  • Մասնակցել ռազմավարական և գործառնական ծրագրերի պլանավորմանը,
  • Վերահսկել վարկերի օգտագործման ֆոնդերի համակարգը,
  • Ներկայացնել առաջարկություններ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

 

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է ֆինանսական կամ հարակից այլ ոլորտներում,
  • 2 տարվա աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում նախընտրելի է,
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու հմտություն,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների լուծման ունակություններ,
  • Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Թիմային աշխատանքներ պլանավորելու, կազմակերպելու, պատվիրակելու և հետևողականորեն վերահսկելու ունակություններ,
  • Բիզնես գործընթացներ կառավարելու հմտություն,
  • Վերլուծական և համադրական մտածողություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • MS Word, Excel համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն. ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն:

 

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք թափուր աշխատատեղով, և Ձեր տվյալները համապատասխանում են տվյալ պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` նամակի վերնագրում լրացնելով` «Ղեկավար – ՄալաթիաԱնուն Ազգանունը»:

*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: