Մարքեթինգի մասնագետ
Ժամկետ՝ 24/01/2019 - 10/02/2019
Աշխատավայր՝ ք. Երևան
Մարքեթինգի մասնագետ
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է մարքեթինգի մասնագետի, ով կհամակարգի մարքեթինգային բովանդակության ստեղծումն ու մարքեթինգային արշավների իրականացումը, ինչպես նաև կաջակցի Մարքեթինգի բաժնի ղեկավարին ռազմավարությունների մշակման և իրականացման գործում:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ապահովել ողջ մարքեթինգային գործունեության համապատասխանությունը կորպորատիվ ռազմավարությանը և բրենդի էությանն ու փիլիսոփայությանը, հետևել բրենդի ուղեցույցի պահանջների պատշաճ կատարմանը,
- Գրել, խմբագրել, թարգմանել և սրբագրել մարքեթինգային տեքստերը, այդ թվում՝ ծառայությունների նկարագրություններ, վեբ կայքի նորություններ, մամուլի հաղորդագրություններ, գովազդային տեքստեր, սոցիալական մեդիայի գրառումներ, բուկլետների տեքստեր, հաջողության պատմությունները և այլն,
- Խմբագրել կորպորատիվ վեբ կայքը, վարել սոցիալական մեդիայի էջերը,
- Վերահսկել գովազդային BTL (below-the-line) նյութերի տարածումը ներքին և արտաքին հարթակների միջոցով, ապահովել նյութերի արդիականությունը և համապատասխանությունը բրենդի ռազմավարությանը և կորպորատիվ նպատակներին,
- Մասնակցել մարքեթինգային արշավների պլանավորմանը, կազմակերպմանը և վերլուծությանը, ընկերության PR գործունեության համակարգմանը և ԶԼՄ-ների հետ կապի պահպանմանը,Մասնակցել մարքեթինգային բովանդակության, այդ թվում՝ տպագիր նյութերի, ձայնա- և տեսանյութերի, թվային և այլ բովանդակության մշակման գործընթացներին,
- Աջակցել բաժնի ղեկավարին մարքեթինգային ռազմավարությունների և պլանների մշակման և իրականացման գործում,
- Ըստ անհրաժեշտության՝ կատարել այլ պարտականություններ:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն կրթություն բիզնեսի, մարքեթինգի, գովազդի, հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտում,
- Համապատասխան մասնագիտական փորձ,
- Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում, գրելու ձիրք և գերազանց թարգմանչական հմտություններ,
- Ավանդական և թվային մարքեթինգի գործիքների և մեթոդների իմացություն. վեբ վերլուծության հմտությունները կդիտվեն որպես առավելություն,
- Պատկերացում մարքեթինգային բովանդակության մշակման գործընթացների վերաբերյալ. ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչների, տպարանների և ԶԼՄ-ների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
- Ցանկալի է վեբ բովանդակության կառավարման փորձ, նաև օգտագործողի ինտերֆեյսի / օգտագործողի փորձառության (UI/UX) ոլորտի իմացություն,
- Հայաստանյան մեդիա դաշտի տիրապետում, հանրային կապերի ոլորտի հիմնական գործիքների և մեթոդների իմացություն,
- MS Office ծրագրային փաթեթի գերազանց տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook). գրաֆիկական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Վերլուծական և քննադատական մտածողություն, ուշադրություն մանրուքներին,
- Ստեղծագործ միտք և նախաձեռնողականություն,
- Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ,
- Առաջնահերթություններ սահմանելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ
Եթե Դուք հետաքրքրված եք տվյալ աշխատանքով և կարծում եք, որ բավարարում եք պահանջների հիմնական մասին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@finca.am էլեկտրոնային հասցեին՝ նամակը վերնագրելով հետևյալ ձևաչափով. «Մարքեթինգի մասնագետ – անուն, ազգանուն»: Վաղաժամկետ ուղարկված դիմումները կդիտարկվեն առաջնահերթ: