Շուկայի հետազոտությունների և վերլուծությունների մասնագետ
Ժամկետ՝ 12/03/2020 - 31/03/2020
Աշխատավայր՝ Երևան
Շուկայի հետազոտությունների և վերլուծությունների մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Մարքեթինգի բաժին
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ: ՖԻՔՆԱ Հայաստանը փնտրում է հետազոտությունների և վերլուծությունների մասնագետի, ով կիրականացնի ընկերության հետազոտական նախագծերը, շուկայի տվյալների հավաքագրումը, համակարգումը և վերլուծությունը՝ ապահովելու ռազմավարական որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Համակարգել շուկայի հետազոտությունները՝ ներառյալ նախագծման և պլանավորման, մեթոդաբանության մշակման, տվյալների հավաքագրման գործիքների ստեղծման և տեղայնացման, դաշտային աշխատանքների, տվյալների ճշգրտման և որակի վերահսկման, վերլուծության և հաշվետվությունների ներկայացման բաղադրիչները:
- Մշակել և կառավարել ուղղակի և անուղղակի մրցակցության, ոլորտի միտումների, հնարավորությունների և ռիսկերի, գործող և պոտենցիալ հաճախորդների կարծիքների ու պատկերացումների, բրենդի կատարողականի և այլ էական հարցերի վերաբերյալ շուկայական տվյալների շարունակական հավաքագրման համակարգերը՝ ապահովելու ղեկավարության կողմից որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։
- Վերլուծել և համադրել հետազոտությունների արդյունքները, շուկայի և ներքին տվյալները՝ բացահայտելու ղեկավարության կողմից որոշումների կայացման համար անհրաժեշտ խորքային միտումները և ազդակները։
- Մշակել հաշվետվությունների համակարգեր և ձևաչափեր անհրաժեշտ տեղեկատվությունն աշխատակիցներին առավել օգտակար և հարմար կերպով ներկայացնելու համար:
- Աջակցել բաժնի ղեկավարին ընկերության մարքեթինգային գործունեության շարունակական վերլուծության գործում՝ մարքեթինգային աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
- Ուսումնասիրել նոր ծառայությունների ստեղծման և առկա ծառայությությունների պայմանների վերանայման նպատակահարմարությունը:
- Ղեկավարության կողմից հանձնարարված այլ պարտականություններ:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, մարքեթինգի, տնտեսագիտության, վիճակագրության կամ հարակից այլ ոլորտում:
- Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ հետևյալ ասպարեզներում՝ հետազոտական նախագծերի համակարգում, անձամբ հետազոտության առանձին փուլերի իրականացում (նախագծում, մեթոդաբանությունների և գործիքների մշակում, քանակական/որակական հարցազրույցների և ֆոկուս խմբերի վարում, տվյալների մշակում և վերլուծություն, հաշվետվությունների ներկայացում)։ Ֆինանսական ոլորտին առնչվող աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Վիճակագրության, քանակական և որակական հետազոտությունների, տվյալների վերլուծության գործիքների և մեթոդաբանությունների վերաբերյալ խորը գիտելիքներ:
- SPSS և MS Excel ծրագրերի գերազանց իմացություն, այլ վիճակագրական և տվյալների վերլուծության ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն, MS Office փաթեթի լավ իմացություն:
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացությունը նախընտրելի է:
- Վերլուծական և քննադատական մտածողության, մանրուքների և ճշգրտության հանդեպ ուշադրություն:
- Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ:
- Առաջնահերթություններ սահմանելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն:
- Գործուղումների մեկնելու պատրաստակամություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ
Եթե բավարարում եք նշված պահանջներին և հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@finca.am էլեկտրոնային հասցեին՝ նամակը վերնագրելով՝ «Հետազոտությունների և վերլուծությունների մասնագետ – անուն, ազգանուն»: Վաղաժամկետ ուղարկված դիմումները կդիտարկվեն առաջնահերթ: