Ոսկերիչ-փորձագետ «Աբովյան» մասնաճյուղում
Ժամկետ՝ 08/09/2020 - 20/09/2020
Աշխատավայր՝ ք․ Աբովյան
Ոսկերիչ-փորձագետ «Աբովյան» մասնաճյուղում
Բաժին / Մասնաճյուղ՝ Աբովյան մասնաճյուղ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ`
- Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ոսկու գնահատման և գրավադրմամբ տրվող վարկերի պայմանների վերաբերյալ,
- Պատշաճ ստուգել և գնահատել գրավի առարկա հանդիսացող թանկարժեք իրերը,
- Արագ արձագանքել հաճախորդի խնդիրներին, պարզաբանել պատճառները,
- Կազմել ոսկյա իրերի գրավով վարկային փաստաթղթեր,
- Պարբերաբար հետևել ոսկու շուկայի փոփոխություններին:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`
- Միջին մասնագիտական կրթությունը` ոսկերչության մասնագիտացմամբ նախընտրելի է,
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ` որպես ոսկերիչ-փորձագետ, ցանկալի է ֆինանսաբանկային ոլորտում,
- Թանկարժեք մետաղների հարգորոշման մեթոդների իմացություն և դրանց կիրառման հմտություններ,
- MS Word և Excel ծրագրերի իմացություն,
- Ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Աշխատանքը ժամանակին ավարտին հասցնելու կարողություն,
- Շփման և սպասարկման հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու հմտություն,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
- ՀՀ տարածքում գործուղումների մեկնելու պատրաստակամություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` վերնագրում լրացնելով` «Ոսկերիչ-փորձագետ – Աբովյան- Ձեր Անուն Ազգանունը»: