Ոսկերիչ-փորձագետ «Արմավիր» մասնաճյուղում

Ժամկետ՝ 08/09/2020 - 20/09/2020
Աշխատավայր՝ ք․ Արմավիր
Հաստիք՝ Ոսկերիչ-փորձագետ «Արմավիր» մասնաճյուղում
Բաժին / Մասնաճյուղ՝ Արմավիր մասնաճյուղ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ`

  • Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ոսկու գնահատման և գրավադրմամբ տրվող վարկերի պայմանների վերաբերյալ,
  • Պատշաճ ստուգել և գնահատել գրավի առարկա հանդիսացող թանկարժեք իրերը,
  • Արագ արձագանքել հաճախորդի խնդիրներին, պարզաբանել պատճառները,
  • Կազմել ոսկյա իրերի գրավով վարկային փաստաթղթեր,
  • Պարբերաբար հետևել ոսկու շուկայի փոփոխություններին:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

  • Միջին մասնագիտական կրթությունը` ոսկերչության մասնագիտացմամբ նախընտրելի է,
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ` որպես ոսկերիչ-փորձագետ, ցանկալի է ֆինանսաբանկային ոլորտում,
  • Թանկարժեք մետաղների հարգորոշման մեթոդների իմացություն և դրանց կիրառման հմտություններ,
  • MS Word և Excel ծրագրերի իմացություն,
  • Ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Աշխատանքը ժամանակին ավարտին հասցնելու կարողություն,
  • Շփման և սպասարկման հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու հմտություն,
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
  • ՀՀ տարածքում գործուղումների մեկնելու պատրաստակամություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` վերնագրում լրացնելով` «Ոսկերիչ-փորձագետ – Արմավիր- Ձեր Անուն Ազգանունը»: