Պահեստապետ

Ժամկետ՝ 26/10/2019 - 10/11/2019
Աշխատավայր՝ Yerevan
Հաստիք՝ Պահեստապետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Անվտանգության և ադմինիստրատիվ բաժին

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ`

  • Կազմակերպել պահեստի աշխատանքները և ապահովել գույքի անվնաս պահպանումը,
  • Ընդունել և առաքել տարաբնույթ ապրանքներ,
  • Վարել պահեստի մուտքի/ելքի գրանցամատյաններ և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
  • Առաքումների հետ կապված խնդիրներով համագործակցել մատակարարների, առաքիչների հետ,
  • Տեղափոխել ապրանքներ պահեստում, բեռնաթափել և բեռնաբարձել ապրանքներ,
  • Մշտապես հետևել պահեստի մաքրությանը, բարեկարգմանը, ապրանքների պահպանման պայմաններին,
  • Աջակցել գույքագրման աշխատանքներին (պիտակավորել, կատարել այլ անհրաժեշտ աշխատանքներ),
  • Համակարգել և տրամադրել տվյալներ ստորաբաժանումներին, համագործակցել այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ,
  • Արտակարգ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել անմիջական ղեկավարին:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

  • Փորձը պարտադիր չէ,
  • MS Word և Excel ծրագրերի իմացություն,
  • Ռուսերենի/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Հուսալիություն, աշխատանքը ժամանակին ավարտին հասցնելու կարողություն,
  • Շփման և բանակցություններ վարելու հմտություններ,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ,
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն:

 ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` վերնագրում լրացնելով` «Պահեստապետ – Անուն Ազգանունը»: