Վարկային մասնագետ «Ապարան» մասնաճյուղում
Ժամկետ՝ 22/10/2019 - 31/10/2019
Աշխատավայր՝ ք. Ապարան
Վարկային մասնագետ «Ապարան» մասնաճյուղում
Բաժին / Մասնաճյուղ՝ «Ապարան» մասնաճյուղ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Ուղիղ մարքեթինգի և այցելությունների միջոցով ներգրավել հաճախորդներ՝ ներկայացնելով ընկերության ապրանքանիշը, ծառայությունները,
- Այցելել հաճախորդի գործունեության վայր կամ բնակարան` իրականացնելու բիզնես վերլուծություն և գնահատելու ֆինանսական, սոցիալական կարգավիճակը,
- Վերլուծել հաճախորդի վարկունակությունը՝ բացահայտելով հնարավոր ռիսկերը,
- Վերլուծել բոլոր տվյալները՝ օգտագործելով ֆինանսական գործակիցները և հաճախորդի վարկային պատմությունը,
- Պատրաստել և ներկայացնել պահանջվող հաշվետվությունները և փաստաթղթերը վարկային կոմիտեին,
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորողներին իրենց իրավունքների և պարտավորությունների մասին,
- Հետևել հաճախորդի կողմից հետվճարումների ժամանակին կատարմանը, խնդիրների դեպքում պարզել պատճառները, լուծումներ առաջարկել:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսական, տնտեսագիտական, մաթեմատիկական,
- Վաճառքի փորձը, վաճառքի գործիքների իմացությունը ցանկալի է,
- Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
- Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
- Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
- Լարված աշխատանք կատարելու ունակություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@finca.am հասցեին՝ վերնագրում լրացնելով «Վարկային մասնագետ – Ապարան – Ձեր Անուն Ազգանունը»:
*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: