Վարկային մասնագետ «Բերդ» մասնաճյուղում
Ժամկետ՝ 27/03/2019 - 26/05/2019
Աշխատավայր՝ ք․ Բերդ
Վարկային մասնագետ «Բերդ» մասնաճյուղում
Բաժին / Մասնաճյուղ՝ «Բերդ» մասնաճյուղ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Իրականացնել ուղիղ մարքեթինգ, պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել ընկերության ապրանքանիշը, ծառայությունները,
- Ներգրավել հաճախորդներ` այցելելով նրանց գործունեության վայրեր,
- Այցելել հաճախորդի բնակարան` իրականացնելու բիզնես վերլուծություն և գնահատելու ֆինանսական, սոցիալական կարգավիճակը,
- Ստուգում անցկացնել պոտենցիալ հաճախորդի ռիսկերի վերլուծության նպատակով,
- Վերլուծել ստուգման արդյունքները՝ օգտագործելով ֆինանսական գործակիցները և հաճախորդի վարկային պատմությունը,
- Գնահատել հաճախորդի վարկային ռիսկը մինչև վարկային կոմիտեն,
- Պատրաստել և ներկայացնել պահանջվող հաշվետվությունները և փաստաթղթերը վարկային կոմիտեին,
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորողներին իրենց իրավունքների և պարտավորությունների մասին,
- Ապահովել ժամանակին և ճիշտ հետվճարումների կատարումը:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսական, տնտեսագիտական, մաթեմատիկական,
- Վաճառքի փորձը, վաճառքի գործիքների իմացությունը ցանկալի է,
- Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
- Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
- Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
- Լարված աշխատանք կատարելու ունակություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` վերնագրում լրացնելով` «Վարկային մասնագետ – Բերդ – Ձեր Անուն Ազգանունը»:
*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: