Վարկային մասնագետ «Կապան» մասնաճյուղում
Ժամկետ՝ 20/11/2019 - 19/01/2020
Աշխատավայր՝ ք․ Կապան
Վարկային մասնագետ «Կապան» մասնաճյուղում
Բաժին / Մասնաճյուղ՝ «Կապան» մասնաճյուղ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Ուղիղ մարքեթինգի և այցելությունների միջոցով ներգրավել պոտենցիալ հաճախորդներ՝ ներկայացնելով ընկերության ապրանքանիշը, ծառայությունները,
- Այցելել հաճախորդի գործունեության վայր կամ բնակարան` իրականացնելու բիզնես վերլուծություն և գնահատելու ֆինանսական, սոցիալական կարգավիճակը,
- Վերլուծել հաճախորդի վարկունակությունը՝ բացահայտելով հնարավոր ռիսկերը,
- Վերլուծել բոլոր տվյալները՝ օգտագործելով ֆինանսական գործակիցները և հաճախորդի վարկային պատմությունը,
- Պատրաստել և ներկայացնել պահանջվող հաշվետվությունները և փաստաթղթերը վարկային կոմիտեին,
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորողներին իրենց իրավունքների և պարտավորությունների մասին,
- Հետևել հաճախորդի կողմից հետվճարումների ժամանակին կատարմանը, խնդիրների դեպքում պարզել պատճառները, առաջարկել լուծումներ:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսական, տնտեսագիտական, մաթեմատիկական,
- Վաճառքի փորձը, վաճառքի գործիքների իմացությունը ցանկալի է,
- Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
- Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
- Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
- Լարված աշխատանք կատարելու ունակություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@finca.am հասցեին՝ վերնագրում լրացնելով «Վարկային մասնագետ – Կապան – Ձեր Անուն Ազգանունը»:
*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: