Տարածաշրջանային մենեջեր

Ժամկետ՝ 07/11/2023 - 24/11/2023
Աշխատավայր՝ Երևան և ՀՀ մարզեր
Հաստիք՝ Տարածաշրջանային մենեջեր
Բաժին / Մասնաճյուղ՝ Մասնաճյուղային ցանցի կոորդինացման վարչություն

Աշխատանքի նկարագրություն

Եթե դու բնույթով ակտիվ ես, նորարար, սիրում ես գործուղումներ ու շատ բանակցություններ, ապա ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է հենց քեզ որպես իր նոր թիմակցի՝ տարածաշրջանային մենեջերի հաստիքում։ Մեր նոր թիմակիցն իր ամենօրյա գործունեությամբ պատասխանատու է լինելու ՖԻՆՔԱ Հայաստանի մասնաճյուղային ցանցի զարգացման, կատարելագործման կարևոր գործը համակարգելու և վերահսկելու աշխատանքներն իրականացնելու համար։

Job responsibilities
  • Մասնաճյուղերի համար սահմանել համապատասխան թիրախներ և հետևել դրանց իրականացմանը
  • Վերահսկել մասնաճյուղերի կողմից կազմակերպության կողմից առաջարկվող ֆինանսական ծառայությունների տրամադրման գործընթացը և հետևել դրանց ծավալներին
  • Բիզնեսի շարունակականությունը պահպանելու և զարգացնելու համար հանդես գալ նախաձեռնություններով ու առաջարկներով
  • Վերահսկել և մշակել մասնաճյուղերի գործառույթներին վերաբերող նախագծեր
  • Ուղղորդել և ուսուցանել մասնաճյուղերի աշխատակիցներին
  • Աջակցել մասնաճյուղերի նոր աշխատակիցների ընտրության հարցերում
  • Աջակցել աշխատակիցներին առաջխաղացման հարցերում
  • Բացահայտել թիմի անդամների զարգացման համար անհրաժեշտ դասընթացների և վերապատրաստման կարիքները, ապահովել դրանց իրականացումը
  • Իրականացնել աշխատակիցների աշխատանքի գնահատում
  • Մշակել, կազմել մասնաճյուղերին աշխատանքերին առնչվող հաշվետվություններ
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել այլ հանձնարարականներ։
Հիմնական պահանջներ
  • Բարձրագույն կրթություն
  • Բանկերի և/կամ վարկային կազմակերպությունների մասնաճյուղային ցանցի գործունեության կառավարման, վերահսկման և զարգացման փորձը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի, ռուսերենի լավ իմացություն
  • MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook)
  • Վերլուծական և քննադատական մտածողություն, ուշադրություն մանրուքներին և ճշտապահություն
  • Գերազանց միջանձնային, հաղորդակցման հմտություններ, ստրեսակայություն
  • Գերակայություններ սահմանելու, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն
  • Խնդիրների լուծման կարողություն
  • Գործուղումների մեկնելու, վաճառքների իրականացնելունն ուղղված միջոցառումների կազմակերպման ու իրականացման պատրաստակամություն:
Արտոնությունների փաթեթ
  • Մրցակցային աշխատավարձ
  • Եռամսյակային բոնուսներ ( կախված է իր կողմից համակարգվող մասնաճյուղերի կատարողականից)
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն