Տեխնիկական աշխատակից – մաքրուհի (ք. Երևան)

Ժամկետ՝ 25/04/2019 - 05/05/2019
Աշխատավայր՝ ք. Երևան
Հաստիք՝ Տեխնիկական աշխատակից – մաքրուհի (ք. Երևան)
Բաժին / Մասնաճյուղ՝ Ադմինիստրատիվ բաժին

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ապահովել գրասենյակի ներքին և արտաքին մաքրությունը,
  • Ապահովել գրասենյակի տարածքի ախտահանումը հատուկ միջոցներով, ներառյալ խոհանոցը և սանհանգույցը,
  • Հետևել գրասենյակի մաքրող միջոցների առկայությանը և պատշաճ օգտագործմանը,
  • Հետևել խոհանոցային պարագաների առկայությանը,
  • Կատարել այլ հանձնարարություններ` հիմնական պարտականությունների հետ առնչվող:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Մաքրող միջոցների պատշաճ կիրառման իմացություն,
  • Կազմակերպածություն, կոկիկություն և մաքրասիրություն,
  • Բարեհամբույր և հարգալից վերաբերմունք աշխատակիցների ու հաճախորդների հանդեպ,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Ազնվություն, նրբանկատություն և գաղտնապահություն:

 

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ

Հետաքրքրվելու դեպքում խնդրում ենք գրել hr@finca.am հասցեին՝ նամակում նշելով՝ «Տեխնիկական աշխատակից–մաքրուհի», և Ձեր հեռախոսահամարը: Եթե ունեք ռեզյումե/ CV, խնդրում ենք կցել նույն նամակին: