Տեսահսկման թիմի օգնական
Ժամկետ՝ 26/02/2019 - 31/03/2019
Աշխատավայր՝ ք. Երևան
Տեսահսկման թիմի օգնական
Բաժին / Մասնաճյուղ՝ Ադմինիստրատիվ բաժին
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Իրականացնել տեսահսկում՝ իրական ժամանակով,
- Գնահատել դիտարկվող իրավիճակը և գնահատել հնարավոր ռիսկերը,
- Հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տեսահսկման համակարգի անսարքությունների վերաբերյալ տեղեկացնել անմիջական ղեկավարին,
- Տեղի ունեցող արտակարգ իրավիճակների մասին անհապաղ ահազանգել համապատասխան ծառայություններին (արտակարգ իրավիճակների նախարարություն, ոստիկանություն, հրշեջ ծառայություն, շտապ օգնություն և այլն)` միաժամանակ տեղեկացնելով անմիջական ղեկավարին,
- Կազմակերպել տեսահսկման գործընթացի փաստաթղթաշրջանառությունը, էլեկտրոնային և թղթային պահպանումը,
- Ապահովել տեսահսկման ձեռնարկով նախատեսված տվյալների արխիվացումը,
- Կազմել և ներկայացնել հաշվետվություններ, վարել գրանցամատյաններ,
- Իրականացնել հիմնական գործառույթներին առնչվող այլ պարտականություններ:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
- Ուշադրություն մանրուքների հանդեպ, ուշադրության բաշխման և տեղափոխելիության զարգացած ունակություններ,
- Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
- Կարգապահությունը, նախաձեռնողականություն, ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սեղմ ժամկետներում լարված աշխատանք կատարելու ունակություն, սթրեսակայունություն,
- Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
- Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`
Եթե հետաքրքրված եք տվյալ հաստիքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` վերնագրում լրացնելով` «Տեսահսկման թիմի օգնական – Ձեր Անուն Ազգանունը»: