ՏՏ բաժնի տեխնիկական սպասարկման մասնագետ
Ժամկետ՝ 16/09/2019 - 30/09/2019
Աշխատավայր՝ ք. Երևան
ՏՏ բաժնի տեխնիկական սպասարկման մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Տեղեկատվական ծառայությունների բաժին
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Իրականացնել ՏՏ բաժնի ամենօրյա գործառույթները,
- Տեղադրել, կարգավորել անհատական համակարգիչները, ցանցային մալուխները և այլ հարակից սարքավորումներ և համակարգեր,
- Տեղադրել և ապահովել բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով աշխատակայաններում, VoIP հեռախոսներում, տպիչներում և այլ անհրաժեշտ սարքավորումներում,
- Պարզել օգտագործողների խնդիրները, բացահայտել դրանց աղբյուրը, որոշել հնարավոր լուծումները, իրականացնել փորձարկումներ և տալ լուծումներ,
- Աջակցել աշխատակիցներին իրենց առօրյա խնդրիրներում, իրականացնել համակարգիչների և բաղկացուցիչ սարքավորումների ընթացիկ սպասարկում,
- Կատարել այլ հանձնարարություններ` կապված հիմնական պարտականությունների հետ:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է ՏՏ և հարակից ոլորտներում,
- Առնվազն մեկ տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Աշխատանքային փորձը բիզնես ոլորտում ցանկալի է,
- Համակարգչային տարբեր գործիքների և ծրագրերի տեղադրման ավտոմատացման գործիքների իմացություն,
- Thin-clients, սերվերային միջավայրում աշխատանքի փորձ,
- Wireless and Wired Enterprise տպիչների հետ աշխատանքի փորձ,
- Տարբեր hardware–ի և software–ի հետ աշխատանքի փորձ,
- Համակարգչի բաղկացուցիչ սարքավորումների և տեղադրման իմացություն,
- Համակարգչային ծրագրերի տեղադրման իմացություն,
- Գիտելիքներ ցանցային համակարգերի վերաբերյալ (IP Addressing, TCP/IP protocols, Network equipment),
- ՏՏ ոլորտում դասընթացների և վկայականների առկայությունն առավելություն է,
- Շփման և սպասարկման լավ հմտություններ,
- Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
- Խնդիրները շտապ բացահայտելու և արդյունավետ լուծումներ գտնելու ունակություն,
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն) hr@finca.am հասցեին՝ վերնագրում նշելով «ՏՏ բաժնի տեխնիկական սպասարկման մասնագետ»: