Փորձնակ «Արարատ» մասնաճյուղում

Ժամկետ՝ 11/03/2024 - 12/04/2024
Աշխատավայր՝ Արարատ
Հաստիք՝ Փորձնակ «Արարատ» մասնաճյուղում
Բաժին / Մասնաճյուղ՝ «Արարատ» մասնաճյուղ

Եթե ակտիվ աշխատանքն ու շփումը, բանակցություններն ու համագործակցության ստեղծման կարողությունը Ձեր տարերքի մասն են կազմում, ու դուք փնտրում եք մասնագիտական գործունեության Ձե´ր ուղին, ապա ուրախ կլինենք ողջունել Ձեզ՝ որպես մեր ապագա թիմակցի։

Ի՞նչ կսովորեք դուք

  • Վարել բանակցություններ և ներգրավել հաճախորդների
  • Բացահայտել հաճախորդների խնդիրները և գտնել դրանց համար լուծումներ
  • Կատարել ֆինանսական վերլուծություններ
  • Ներկայացնել և պաշտպանել Ձեր կազմած հայտերը
  • Սահմանել թիրախներ և հասնել դրանց
  • Անվերջ շփվել

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն կամ բուհի ավարտական կուրսի ուսանող
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank),
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
  • Ժամանակի կառավարում:

Մեր մասին

ՖԻՆՔԱ Հայաստանը մաս է կազմում 15 ֆինանսական հաստատություններից և բանկերից կազմված ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս ցանցի, որը մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ և հնարավորություն ընձեռում ցածր եկամուտ ունեցող անձանց և համայնքներին ներդրում կատարելու իրենց ապագայում: ՖԻՆՔԱ ցանցի հիմնական բաժնետերը Վաշինգտոնում գործող ՖԻՆՔԱ Ինթերնեշնլ ոչ առևտրային կազմակերպությունն է: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ մուտք գործելով այստեղ։

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: