Ֆիզիկական և ֆինանսական անվտանգության առաջատար/գլխավոր մասնագետ

Ժամկետ՝ 19/10/2023 - 08/12/2023
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Ֆիզիկական և ֆինանսական անվտանգության առաջատար/գլխավոր մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Ադմինիստրատիվ և անվտանգության վարչություն

Աշխատանքի նկարագրություն

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ—ն փնտրում է վերլուծական կարողություններով օժտված, եռանդուն և աշխատասեր թիմի անդամի, ով պատասխանատու է լինելու Ադմինիստրատիվ և անվտանգության թիմի աջակցման համար:

Աշխատանքային պարտականություններ
  • Ներդնել (այդ թվում կատարել մոնտաժման աշխատանքներ), շահագործել և սպասարկել տեսահսկման և ձայնաազդանշային համակարգեր գրասենյակային և այլ տարածքներում
  • Շահագործել և սպասարկել անվտանգության տեսա -ձայնաազդանշանային համակարգերը գրասենյակային տարածքներում
  • Վերահսկել համակարգի տեխնիկական վիճակը, սարքավորումների անխափան աշխատանքը
  • Կազմակերպել անվտանգության գործընթացների փաստաթղթաշրջանառությունը, դրանց էլեկտրոնային և թղթային արխիվացումը
  • Անվտանգության կանոնների պահպանում, առկա ուղեցույցների շրջանակներում գործողությունների կազմակերպում, պոտենցիալ վտանգ ներկայացնող պայմանների մասին ժամանակին զեկուցում, գույքն օգտագործելու զգուշություն
  • Անմիջական ղեկավարի կողմից պահանջվող այլ հաշվետվությունների և վերլուծությունների տրամադրում
  • Կազմակերպության ներքին իրավական ակտերով ու հանձնարարականներով սահմանված այլ գործառնություններ
Անհրաժեշտ հմտություններ
  • Առնվազն 1-2 տարվա համապատասխան փորձ
  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է ԻՏ և/կամ տեխնիկի որակավորմամբ)
  • Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի լավ տիրապետում
  • MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook)
  • Վերլուծական և քննադատական մտածողություն, ուշադրություն մանրուքներին և ճշտապահություն
  • Կոնֆլիկտային իրավիճակների լուծում, տեղեկատվության գաղտնիության պահպանում, լսելու կարողություն, էմոցիաների կառավարման ունակություն
  • Գերակայություններ սահմանելու, միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն
  • Խնդիրների լուծման կարողություն
Լրացուցիչ տեղեկություն
  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ: