Գանձապահ «Ստեփանավան» մասնաճյուղում

Ժամկետ՝ 10/07/2019 - 25/07/2019
Աշխատավայր՝ ք. Ստեփանավան
Հաստիք՝ Գանձապահ «Ստեփանավան» մասնաճյուղում
Բաժին / Մասնաճյուղ՝ «Ստեփանավան» մասնաճյուղ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Իրականացնել ամենօրյա անհրաժեշտ գործարքները՝ վարկի տրամադրման և հետվճարների ընդունման համար,
  • Տրամադրել վարկի գումարը և ընդունել հետվճարները` հատուկ ուշադրություն դարձնելով հաճախորդների սպասարկման որակի և հաճախորդի գոհունակության ապահովման վրա,
  • Ապահովել, որ բոլոր մուտքի/ելքի օրդերները և կտրոնները լինեն պատշաճ կերպով լրացված,
  • Իրականացնել ամենօրյա գործարքները ծրագրով՝ ապահովելու կանխիկ դրամով փաստացի գործարքների համապատասխանությունը ծրագրին,
  • Ապահովել, որ բոլոր հաստատումները վավերացվեն համապատասխան ստորագրությամբ,
  • Վարկային պորտֆելի բոլոր օրդերները մուտքագրել համապատասխան էլեկտրոնային գրանցամատյանում՝ ստուգելով մուտքագրումների ճշգրտությունը,
  • Իրականացնել արտարժույթի փոխանակման բոլոր անհրաժեշտ գործողությունները,
  • Ըստ պահանջի` ներկայացնել հաշվետվություններ գործունեության համապատասխան ոլորտների վերաբերյալ:

    

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում,
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
  • Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • MS Word և Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունն առավելություն է,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է:

 

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք թափուր աշխատատեղով, և Ձեր տվյալները համապատասխանում են տվյալ պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` նամակի վերնագրում լրացնելով` «Գանձապահ – ՍտեփանավանԱնուն Ազգանունը»:

*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: