Դուրս գրված վարկերի հավաքագրման մասնագետ

Ժամկետ՝ 01/12/2023 - 22/02/2024
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Դուրս գրված վարկերի հավաքագրման մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Իրավաբանական վարչություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ՝

ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է դուրս գրված վարկերի հավաքագրումների մասնագետի, ով պատասխանատու է հեռախոսազանգերի միջոցով դուրս գրված վարկերի հավաքագրման գործընթացը կազմակերպելու համար:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Համակարգել իր պորտֆելում առկա խնդրահարույց վարկերի հետբերման հետ կապված աշխատանքները,
  • Կատարել հեռախոսազանգեր ժամկետանց վարկ ունեցող վարկառուներին, ձեռնարկել միջոցառումներ դրանց հավաքագրման համար,
  • Հետամուտ լինել ժամկետանց վարկերը իրավաբանական վարչության այլ բաժիններ փոխանցելու գործընթացին,
  • Ապահովել խնդրահարույց վարկերի ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու տրամադրումը,
  • Ըստ անհրաժեշտության կազմել համապատասխան հաշվետվություններ,
  • Մասնակցել խնդրահարույց վարկերի կոմիտեին`գործող ընթացակարգերի համաձայն,
  • Բաժնի ղեկավարի հետ քննարկել ամենօրյա աշխատանքներն ու հանձնարարությունները,
  • Իրավաբանական վարչության ղեկավարի հանձնարարությամբ կատարել իրավաբանական վարչության գործառույթների մեջ մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Ֆինանսաբանկային համակարգում դուրս գրված վարկերի հետբերման աշխատանքային փորձի առկայությունը և հետբերման գործընթացի հետ կապված գործող օրենսդրության պահանջների իմացությունը պարտադիր է,
  • Զանգերի կենտրոնի մասնագետի կամ վարկային մասնագետի, հաճախորդների սպասարկման ոլորտի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office (Excel, Word,)) Outlook, AS-Bank 4-ի իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Թիմային աշխատանքներ կատարելու հմտություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ,
  • Սթրեսադիմացկունություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն անկախ ու ինքնուրույն կատարելու ունակություն:

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Եռամսյակային բոնուսներ (կախված է աշխատակցի կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։

Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ:

Ժամանակավոր պայմանագիր։