Խնդրահարույց վարկերի հեռահար հավաքագրման մասնագետ

Ժամկետ՝ 18/03/2019 - 31/03/2019
Աշխատավայր՝ ք․ Երևան
Հաստիք՝ Խնդրահարույց վարկերի հեռահար հավաքագրման մասնագետ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Զանգահարել հաճախորդներին` տեղեկացնելու և/կամ հիշեցնելու իրենց վարկի հերթական վճարման մասին,
  • Զանգահարել ժամկետանց հաճախորդներին, պարզել հետվճարման ուշացման պատճառները, վերլուծել վարկառուի տարբեր հնարավորությունները,
  • Զանգի միջոցով կապ հաստատել վարկառուի, երաշխավորների և/կամ գրավատուի հետ` հետվճարումները կատարելու կամ նոր համաձայնություն ձեռք բերելու նպատակով,
  • Ըստ անհրաժեշտության` կատարել այլ տարաբնույթ զանգեր,
  • Կազմել և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ բոլոր ժամկետանց հաճախորդների վերաբերյալ,
  • Իրականացնել հիմնական պարտականությունների հետ փոխկապակցված այլ հանձնարարականներ:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական, իրավաբանական կամ այլ հարակից ոլորտներում,
  • Նախընտրելի է փորձ խնդրահարույց հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Ժամկետանց հաճախորդների հետ աշխատելու ունակություն և պատրաստակամություն,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ,
  • Բարձր սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (Excel, Word),
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:

 

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք թափուր աշխատատեղով, և Ձեր տվյալները համապատասխանում են տվյալ պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` նամակի վերնագրում լրացնելով` «Հեռահար հավաքագրման մասնագետ – Անուն Ազգանուն»: