Հաճախորդների խորհրդատու «Ճամբարակ» մասնաճյուղում

Ժամկետ՝ 30/10/2019 - 17/11/2019
Աշխատավայր՝ Ճամբարակ
Հաստիք՝ Հաճախորդների խորհրդատու «Ճամբարակ» մասնաճյուղում
Բաժին / Մասնաճյուղ՝ «Ճամբարակ» մասնաճյուղ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Ներկայացնել և վաճառել ընկերության ֆինանսական ծառայությունները` բացահայտելով հաճախորդների կարիքները և առաջարկելով համապատասխան վարկատեսակները,
  • Աջակցել հաճախորդներին` լրացնելու ցանկացած տեսակի դիմումներ,
  • Հաճախորդներին տրամադրել իրենց հետվճարների վերաբերյալ տեղեկություններ` ներքին կանոնակարգին համապատասխան,
  • Նոր այցելուների մեջ հայտնաբերել պոտենցիալ հաճախորդներ, պահպանել առկա հաճախորդներին՝ ստեղծելով  բարյացակամ փոխհարաբերություններ և ապահովելով հաճախորդների գոհունակության բարձր մակարդակ,
  • Կատարել հաճախորդների տվյալների մուտքագրում տվյալների համակարգ և հարցումներ` անհրաժեշտության դեպքում,
  • Ծրագրով հաստատել տրամադրվող վարկերը (իր իրավասության սահմաններում),
  • Հաճախորդներին ներկայացնել և բացատրել պայմանագրի բոլոր դրույթները, պահպանել և արխիվացնել բոլոր փաստաթղթերը,
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել ադմինիստրատիվ հարցերում:

  

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական, ֆինանսական, մաթեմատիկական,
  • Վաճառքի և սպասարկման փորձը ցանկալի է,
  • Շփման և բանակցելու զարգացած հմտություններ,
  • Հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
  • Սեղմ ժամկետներում և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • MS Word և MS Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի կամ անգլերենի լավ իմացությունը ցանկալի է:

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@finca.am հասցեին՝ նամակի վերնագրում լրացնելով`

«Հաճախորդների խորհրդատու – Ճամբարակ – Անուն Ազգանունը»:

*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: