Հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետ

Ժամկետ՝ 08/11/2019 - 17/11/2019
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Հաճախորդների սպասարկման բաժին

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Պատասխանել կազմակերպության մուտքային զանգերին և կատարել ելքային զանգեր ըստ անհրաժեշտության,
  • Հասկանալ և լուծել կազմակերպության զանգահարած հաճախորդների խնդիրները,
  • Կատարել կազմակերպության վարկատեսակների և ծառայությունների առաջարկ և հաճախորդների վարկունակության վերլուծություն,հեռխոսազանգի միջոցով,
  • Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն համապատասխան վարկերի և ծառայությունների վերաբերյալ,
  • Կատարել հետազոտություններ և հարցումներ հեռախոսազանգերի միջոցով,
  • Համակարգ մուտքագրել հաճախորդների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը,
  • Պահպանել ամբողջական տեղեկատվությունն` առաջնորդվելով գործող ընթացակարգով,
  • Իրականացնել բաժնի հետ կապված այլ առաջադրանքներ ըստ անհրաժեշտության:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`

  • Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է,
  • Հաղորդակցելու և բանակցելու գերազանց հմտություններ,
  • Պաշտոնական էլեկտրոնային նամակներ գրելու հմտություններ,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն /Excel, Word/, ՀԾ ծրագրի իմացությունը ցանկալի է,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություններ,
  • Սթրեսադիմացկունություն և էմոցիոնալ ինքնատիրապետում,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքները կատարելու ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի վերնագրում լրացնելով` «Հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետ– Անուն Ազգանուն»: