Վարկային մասնագետ «Արարատ» մասնաճյուղում

Ժամկետ՝ 10/07/2019 - 31/07/2019
Աշխատավայր՝ ք. Արարատ
Հաստիք՝ Վարկային մասնագետ «Արարատ» մասնաճյուղում
Բաժին / Մասնաճյուղ՝ «Արարատ» մասնաճյուղ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Իրականացնել ուղիղ մարքեթինգ, պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել ընկերության ապրանքանիշը, ծառայությունները,
  • Ներգրավել նոր հաճախորդներ` այցելելով նրանց գործունեության վայր,
  • Այցելել հաճախորդի բնակարան` իրականացնելու բիզնես վերլուծություն և գնահատելու ֆինանսական, սոցիալական կարգավիճակը,
  • Ստուգում անցկացնել պոտենցիալ հաճախորդի ռիսկերի վերլուծության նպատակով,
  • Վերլուծել ստուգման արդյունքները՝ օգտագործելով ֆինանսական գործակիցները և հաճախորդի վարկային պատմությունը,
  • Գնահատել հաճախորդի վարկային ռիսկը մինչև վարկային կոմիտեն,
  • Պատրաստել և ներկայացնել պահանջվող հաշվետվությունները և փաստաթղթերը վարկային կոմիտեին,
  • Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորողներին իրենց իրավունքների և պարտավորությունների մասին,
  • Ապահովել ժամանակին և ճիշտ հետվճարումների կատարումը:

    

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսական, տնտեսագիտական, մաթեմատիկական,
  • Վաճառքի փորձը, վաճառքի գործիքների իմացությունը ցանկալի է,
  • Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
  • Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
  • Լարված աշխատանք կատարելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:

 

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ

Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@finca.am հասցեին՝ վերնագրում լրացնելով «Վարկային մասնագետ – Արարատ – Ձեր Անուն Ազգանունը»:

*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: