Վարկային մասնագետ «Գավառ» մասնաճյուղում

Ժամկետ՝ 31/05/2019 - 07/07/2019
Աշխատավայր՝ ք. Գավառ
Հաստիք՝ Վարկային մասնագետ «Գավառ» մասնաճյուղում
Բաժին / Մասնաճյուղ՝ «Գավառ» մասնաճյուղ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Ուղիղ մարքեթինգի և այցելությունների միջոցով ներգրավել պոտենցիալ հաճախորդներ՝ ներկայացնելով ընկերության ապրանքանիշը, ծառայությունները,
  • Այցելել հաճախորդի գործունեության վայր կամ բնակարան` իրականացնելու բիզնես վերլուծություն և գնահատելու ֆինանսական, սոցիալական կարգավիճակը,
  • Վերլուծել հաճախորդի վարկունակությունը՝ բացահայտելով հնարավոր ռիսկերը,
  • Վերլուծել բոլոր տվյալները՝ օգտագործելով ֆինանսական գործակիցները և հաճախորդի վարկային պատմությունը,
  • Պատրաստել և ներկայացնել պահանջվող հաշվետվությունները և փաստաթղթերը վարկային կոմիտեին,
  • Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորողներին իրենց իրավունքների և պարտավորությունների մասին,
  • Հետևել հաճախորդի կողմից հետվճարումների ժամանակին կատարմանը, խնդիրների դեպքում պարզել պատճառները, առաջարկել լուծումներ:

   

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է ֆինանսական, տնտեսագիտական, մաթեմատիկական,
  • Վաճառքի փորձը, վաճառքի գործիքների իմացությունը ցանկալի է,
  • Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
  • Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
  • Լարված աշխատանք կատարելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:

 

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@finca.am հասցեին՝ վերնագրում լրացնելով «Վարկային մասնագետԳավառ – Ձեր Անուն Ազգանունը»:

*Ընտրված թեկնածուն կապահովվի անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով` դասընթացների և գործնական աշխատանքի միջոցով: