Տեսահսկման թիմի մասնագետ

Ժամկետ՝ 09/11/2019 - 30/11/2019
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Տեսահսկման թիմի մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Անվտանգության և ադմինիստրատիվ բաժին

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Իրականացնել տեսահսկում՝ իրական ժամանակով,
  • Գնահատել դիտարկվող իրավիճակը և գնահատել հնարավոր ռիսկերը,
  • Հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տեսահսկման համակարգի անսարքությունների վերաբերյալ տեղեկացնել անմիջական ղեկավարին,
  • Տեղի ունեցող արտակարգ իրավիճակների մասին անհապաղ ահազանգել համապատասխան ծառայություններին (արտակարգ իրավիճակների նախարարություն, ոստիկանություն, հրշեջ ծառայություն, շտապ օգնություն և այլն)` միաժամանակ տեղեկացնելով անմիջական ղեկավարին,
  • Կազմակերպել տեսահսկման գործընթացի փաստաթղթաշրջանառությունը, էլեկտրոնային և թղթային պահպանումը,
  • Ապահովել տեսահսկման ձեռնարկով նախատեսված տվյալների արխիվացումը,
  • Կազմել և ներկայացնել հաշվետվություններ, վարել գրանցամատյաններ,
  • Իրականացնել հիմնական գործառույթներին առնչվող այլ պարտականություններ:

 ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ, ուշադրության բաշխման և տեղափոխելիության զարգացած ունակություններ,
  • Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
  • Կարգապահությունը, նախաձեռնողականություն, ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սեղմ ժամկետներում լարված աշխատանք կատարելու ունակություն, սթրեսակայունություն,
  • Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք տվյալ հաստիքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` վերնագրում լրացնելով` «Տեսահսկման թիմի մասնագետ – Ձեր Անուն Ազգանունը»: