Օգտագործողների սպասարկման մասնագետ

Ժամկետ՝ 07/05/2021 - 25/05/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Օգտագործողների սպասարկման մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ՝ Տեղեկատվական ծառայությունների վարչություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ

Օգտագործողների սպասարկման մասնագետը պատասխանատու է ընկերության գլխամասային գրասենյակի ստորաբաժանումների և մասնաճյուղերի աշխատակիցների մոտ առաջացող խնդիրների լուծման, աշխատակիցների համար նոր տեխնիկական միջոցների տեղադրման և թարմացման համար։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • Իրականացնել ՏՏ բաժնի ամենօրյա գործառույթները,
  • Տեղադրել, կարգավորել անհատական համակարգիչները, ցանցային մալուխները և այլ հարակից սարքավորումներ և համակարգեր,
  • Տեղադրել և ապահովել բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով աշխատակայաններում, VoIP հեռախոսներում, տպիչներում և այլ անհրաժեշտ սարքավորումներում,
  • Պարզել օգտագործողների խնդիրները, բացահայտել դրանց աղբյուրը, որոշել հնարավոր լուծումները,  իրականացնել փորձարկումներ և տալ լուծումներ,
  • Աջակցել աշխատակիցներին իրենց առօրյա խնդրիրներում, իրականացնել համակարգիչների և բաղկացուցիչ սարքավորումների ընթացիկ սպասարկում,
  • Կատարել այլ հանձնարարություններ` կապված հիմնական պարտականությունների հետ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է ՏՏ և հարակից ոլորտներում,
  • Առնվազն մեկ տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Աշխատանքային փորձը բիզնես ոլորտում ցանկալի է,
  • Համակարգչային տարբեր գործիքների և ծրագրերի տեղադրման ավտոմատացման գործիքների իմացություն,
  • Thin-clients, սերվերային միջավայրում աշխատանքի փորձ,
  • Wireless and Wired Enterprise տպիչների հետ աշխատանքի փորձ,
  • Տարբեր hardware–ի և software–ի հետ աշխատանքի փորձ,
  • Համակարգչի բաղկացուցիչ սարքավորումների և տեղադրման իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի տեղադրման իմացություն,
  • Գիտելիքներ ցանցային համակարգերի վերաբերյալ (IP Addressing, TCP/IP protocols, Network equipment),
  • ՏՏ ոլորտում դասընթացների և վկայականների առկայությունն առավելություն է,
  • Շփման և սպասարկման լավ հմտություններ,
  • Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Խնդիրները շտապ բացահայտելու և արդյունավետ լուծումներ գտնելու ունակություն,
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`

Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն) career@finca.am հասցեին՝ վերնագրում նշելով «Օգտագործողների սպասարկման մասնագետ – Անուն, ազգանուն»:

Միայն ընտրության նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։